ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդրական ժողովը դիտարկում է մինչև 2024-ը ծխախոտ վաճառելու տարիքն աստիճանաբար 100-ին հասցնելու օրինագիծը, հաղորդում է CNN-ը։
Նոր օրենսդրությամբ նախատեսվում է ծխախոտ գնելու տարիքը հաջորդ տարի 30-ին հասցնել։ Դրան հաջորդող տարիներին այն կավելանա մեկական տարով՝ 40, 50, 60։ Այսպիսով, մինչև 2024-ն այդ տարիքը կհասնի 100-ի։
Հավայան կղզիներում գործում է ծխախոտի վաճառքը կարգավորող աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը։ 2016-ին Հավային դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ ծխախոտի վաճառքը հասցրեցին մինչև 21 տարեկանի։








































