Օրերս 38-ամյա դերասանուհի Դրյու Բերիմորը, ով սպասում է երկրորդ երեխային, գիրք է թողարկել` «Գտեք նրան ամեն ինչում» վերնագրով: Խոսքը սիրո մասին է: Որպես սիրո խորհրդանիշ` Բերիմորը համարում է սիրտը, որը նա գտնում է ամենուր: Գիրքն իրենից ներկայացնում է սրտերի և սրտիկների հավաքածու: Այս մասին գրում է 7days.ru կայքը:
Այսպիսով, Բերիմորի գրքի գաղափարն ամենուր սեր գտնելու և այն ուրիշներին տալու ձգտման և ունակության մեջ է:
Դերասանուհին գիրքը ներկայացրել է սիրահարների տոնին ընդառաջ և ասել է, որ այդ օրն ամուսնու հետ որևէ տեղ կգնա և անպայման նրա համար նվեր կգնի:









































