Թայվանում 33-ամյա մի բնակիչը փոստային ծառայության միջոցով կատու ուղարկելու համար տուգանվել է 2 հազար դոլարով՝ հաղորդվում է BBC-ն:
Տղամարդը շոտլանդական ականջակախ կատվին ուղարկել է ստվարաթղթե տուփի մեջ։
Կենդանիների պահպանության վերահսկողության քաղաքային կենտրոնը տղամարդուն մեղավոր է ճանաչել կենդանիների պաշտպանության մասին օրենքը խախտելու համար։
Պարզվել է նաև, որ կատուն պատվաստված չի եղել կատաղության դեմ։ Դա ևս ծանրացրել է տիրոջ հանցանքը։ Տղամարդը բացատրել է, որ ցանկացել է կենդանուն վերադարձնել ապաստարան, քանի որ ժամանակ չի ունեցել նրա մասին հոգ տանելու։









































