Հարյուր հազարավոր ամերիկացիներ առանց աշխատավարձի են մնացել: Դրան են հանգեցրել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար արտակարգ ռեժիմ հայտարարելու Սպիտակ տան նախապատրաստական աշխատանքները, գրում է Associated Press-ը:
800 հազար պետական ծառայողներ, որոնց կեսից ավելին կատարում են իրենց պարտականություննրը, հունվարի 11-ին աշխատավարձ չեն ստացել: Նշվում է, որ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակի դադարել է դեկտեմբերի 22-ից:
Հունվարի 11-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար:









































