Screen Rant կայքը ընտրել է 2018թ․ լավագույն 10 ֆիլմերը՝ գրում է lenta.ru-ն։
Առաջին հորիզոնականում է հայտնվել ռեժիսոր Արի Ասթերի նկարահանած «Ռեինկարնացիա» ֆիլմը։ Նշվում է, որ ֆիլմն այնքան ազդող է, որ այն «ամենայն հավանականությամբ չեն ցանկանա երկրորդ անգամ դիտել»։ Դերասանուհի Թոնի Քոլեթը ֆիլմում մարմնավորել է նկարչուհի Էնի Գրեհեմի դերը, ում ընտանիքում միստիկ երևույթներ են կատարվում իր մոր մահից հետո։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ջոն Կրասինկիի նկարահանած «Լուռ վայր» ֆիլմը։ Նա նաև խաղացել է գլխավոր դերը և հանդես եկել որպես սցենարիստ։

Երրորդ հորիզոնականում 1977 թ․ նկարահանված «Սուսպիրիա» ֆիլմի վերարտադրությունը, որը նկարահանվել է Լուկա Գուադանինոյի կողմից։










































