Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) որոշմամբ՝ Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ և մանդարին: Բանն այն է, որ մրգերում միջերկրածովյան վնասատու միջատի հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ծառայությունում նշել են, որ Թուրքիայից ներկրվող ապրանքներում վերջին ժամանակներում այդպիսի խախտումները հազվադեպ բնույթ չեն կրում: Ուստի, դրա հետ կապված՝ դեկտեմբերի 5-ից Ռուսաստանն առավել խիստ վերահսկողություն է սահմանել երկիր ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանը հետ էր ուղարկել Թուրքիայից Նովոռոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած 550 տոննա մանդարինը՝ ներկրված ապրանքում դրոզոֆիլա տեսակի միջատի հայտնաբերման պատճառով:








































