Մինչև 2019-ի մարտի 1-ը ԱՄՆ վարչակազմը 200 միլիարդ դոլարի չափով մաքսատուրք չի սահմանի չինական ապրանքների ներկրման համար, փոխանցում է Bloomberg-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինը դեկտեմբերի 1-ին Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երեք ամսում ԱՄՆ- Չինաստանի առևտրային պայմանագրի կնքման շուրջ քայլեր ձեռնարկել:
Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է հունվարի 1-ից չբարձրացնել սահմանված մաքսատուրքերը:
Նշվում է, որ տվյալ որոշման մասին Սպիտակ տունը պաշտոնապես կհայտարարի միայն ուրբաթ՝ դեկտեմբերի 14-ին և համապատասխան փաստաթուղթ կհրապարակի:








































