Ճապոնիայի դատախազները Renault-Nissan- Mitsubishi ավտոալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնին 5 միլիարդ իեն (44 միլիոն դոլար) հասույթը թաքցնելու մեղադրանք են ներկայացրել: Գործը քննվում է Տոկիոյում, գրում է Kyodo-ն:
Գերատեսչությունը կարծում է, որ Գոնը հինգ տարի թաքցրել է եկամուտները և հայտարարագրել միայն դրանց կեսը: Գործարարը հերքում է իրեն առաջադրած մեղադրանքը:
Nissan ընկերությունն էլ է մեղադրվում ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած անճշտությունների մեջ:
Գոնին ձերբակալել են այս տարվա նոյեմբերին:








































