Տոկիոյում հայտնվել է Dawn անվանումով սրճարան՝ ռոբոտացված անձնակազմով: Հաստատության կազմակերպիչները ոգեշնչվել են ապագա աշխարհի մասին «Time of Eve» անիմեով, որտեղ ամբողջ աշխատանքը կատարում են մեխանիկական սարքերը մարդկանց կառավարմամբ: Եթե փորձը հաջողվի, ապա հաստատությունը պաշտոնապես կբացվի 2020-ին:
Սրճարանում հաստիքով աշխատում է 10 մարդ՝ հաշմանդամության տարբեր կարգերով՝ ողնուղեղի վնասվածքից մինչև կողային ամիտրոֆիկ սկլերոզ: Նրանցից յուրաքանչյուրին հիվանդությունը թույլ չի տալիս տեղաշարժվել: Սակայն հատուկ նրանց համար Ory ստարթափը հնարել է OriHime-D ռոբոտներ, որոնց կառավարելու համար անհրաժեշտ է միայն հետևել օպերատորի աչքի շարժումներին: Սարքը կարող է շարժվել սրահում և տեղափոխել պատվերները: Դրանում նաև կառուցված են տեսախցիկ, դիսփլեյ, միկրոֆոն և ուժեղացուցիչ՝ ներկայության էֆեկտն ապահովելու համար:
OriHime-D-ը կարելի է օգտագործել նաև երեխաներին, հիվանդներին խնամելու համար: «Նույնիսկ նրանց, ովքեր չեն կարող տանից դուրս գալ, օգնում են աշխատել այլ գործիքների միջոցով և հասարակության մեջ կատարել որոշակի դեր»:









































