Շվեդիայում մոտ 5000 տարվա վաղեմության գերեզմանների պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են եվրոպական քաղաքակրթության քաղաքների կործանման պատճառ դարձած ժանտախտի տարածման պատասխանատու Yersinia pestis մանրէի ամենահին բացիլը։
Ուսումնասիրությունը հրապարակվում է Cell ամսագրում: Հինավուրց մասսայական գերեզմանոցը գտնվում է Ֆրալսեգարդ քաղաքում: Ժանտախտի մանրէն հայտնաբերվել է 20 տարեկանում մահացած մի աղջկա ատամի վրա։ Գիտնականներըհամարում են, որ նրա մահը վրա է հասել մոտ 4900 տարի առաջ։
Գիտնականների պնդմամբ՝ հայտնաբերված բացիլը Եվրոպայում երևան է եկել 5700 տարի առաջ։









































