Երևանի քաղաքապետարանը հաշվարկել է այս տարի ապամոնտաժման ենթական ինքնակամ շինությունները: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Դատելով կազմված ցուցակից՝ պարզվում է, որ քանդման ենթական կառույցների մեծ մասը շենքերի բակերում կանաչ տարածքների շուրջ բնակիչների կառուցած ցանցապատ ու քարե ցանկապատերն են: Երկրորդ տեղում մետաղական ավտոտնակներն ու կրպակներն են: Դրանք մայրաքաղաքի բոլոր համայնքներում մի քանի տասնյակ են:
Ինչ վերաբերում է քարե շինություններին, ապա ամենամեծ թվով քարե շինություններ կքանդվեն Կենտրոն, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում:
Իսկ, օրինակ, Էրեբունիում կքանդվեն միայն կանաչ տարածքների շուրջ բնակիչների ապօրինի կառուցած բետոնե եզրաքարերն ու մետաղական ցանկապատերը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում








































