«Իշխանության հարցը ըստ էության լուծված է, որովհետև հեղափոխության արդյունքներով է արձանագրված»,- Մեղրիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա ներկաներին կոչ արեց խորհրդարան գործուղել իրենց հող ու ջրի մարդկանց:
«Դեկտեմբերի 9-ի ամենակարևոր գործն է գնալ ընտրական տեղամասեր, վերցնել թիվ 5 քվեաթերթիկը և ընտրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ու նրա ներկայացուցիչներից որևէ մեկին և ձեր ձայնը տալ Հայաստանի լուսավոր ապագային: Միասին լուսավորենք Հայաստանը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































