Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, հանցագործ աշխարհի ներկայացուցիչ Էդուարդ Բաբայանը ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Կոտայքի մարզից։ Հարցին՝ կրիմինալից հնարավոր չեղավ զերծ պահել այս ընտրությունները, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․«Համաձայն չեմ ձեզ հետ, որ Էդուարդ Բաբայանը կրիմինալ անցյալ ունի։ Այն պատմությունը, որ փորձ արվեց կապել Էդուարդ Բաբայանի անվան հետ, հենց այսպես կոչված տուժողը՝ Վյաչեսլավը, քանիցս պարզաբանումներ է տվել»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ ինքը մշտապես դեմ է եղել ռեյտինգային ընտրակարգին և այդ համակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունը․ «Եթե սա է ԸՕ-ն, եթե գնում ենք ընտրությունների տարածքային ընտրացուցակներով, որոնց հիմնական խաղաքարտն այն է, որ առաջադրվում են իրենց տարածքում հեղինակություն, ազդեցություն ունեցող մարդիկ, իսկ ինչու պետք է մյուս կուսակցությունները օգտվեն ռեյտինգայինի «առավելությունից», իսկ ԲՀԿ-ն՝ ոչ։








































