Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Բաքուն մտահոգ է, ինչպես ՀՀԿ-ն

Հայաստանի ներքին կյանքում աստիճանաբար կուլմինացիային մոտեցող խորհրդարանի արտահերթ ընտրությանը զուգահեռ բավականին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում նաև արտաքին ասպարեզում: Եվ բանը միայն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը չէ, որն իր հանդեպ ուշադրության առումով գործնականում հետ չի մնում հայաստանյան ներքին զարգացումների հանդեպ ուշադրությունից: Հետաքրքիր զարգացումներ են դրսևորվում նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ուղղությամբ, որոնք հարուցում են ադրբեջանական ոչ պաշտոնական իշխանական քարոզչության բուռն վրդովմունքը և որոնք առնչվում են նաև Հայաստանին: Մասնավորապես, ադրբեջանական պրոպագանդայի ոչ պաշտոնական, սակայն առավել ցայտուն օղակներից մեկը՝ Հաքքին անվանումով, մտահոգություն ու դժգոհություն է արտահայտել դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպվող ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի հավաքի կապակցությամբ:

Դժգոհության պատճառն այն է, որ քաղաքացիական պլատֆորմի այդ հավաքին հրավիրված են պաշտոնյաներ ԱԳ անդամ բոլոր երկրներից՝ բացառությամբ Ադրբեջանի: Հայաստանից հրավիրված է արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, որը պետք է զեկույց ունենա: Եվ ավելին, ադրբեջանական պրոպագանդան տագնապ է հնչեցնում առ այն, որ դիվանագիտական աղբյուրները խոսում են նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հրավիրյալ լինելու հավանականության մասին, որը կլինի քաղաքացիական պլատֆորմի հատուկ հյուրն ու կմասնակցի հատուկ քննարկման: Ադրբեջանական պրոպագանդան տագնապ է հնչեցնում, որ Փաշինյանը մասնակցելու է փաստորեն Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ ընտրությունից և դրանում, թերևս, հաղթանակ ապահովելուց հետո, ինչը նրան թույլ կտա ԵՄ ԱԳ հարթակում հայտարարել Հայաստանում ժողովրդավարական պրոցեսների հաղթական շքերթի մասին:

Ադրբեջանցիները լավ են հասկանում, թե դա ինչ խաղաքարտ է հայկական կողմի համար և ինչ ազդեցություն կարող է ունենալ, այդ թվում՝ արցախյան խնդրում, այն էլ ոչ թե իբրև քաղաքական, այլ քաղաքակրթական հաղթաթուղթ: Ի դեպ, այդ առումով արժե արձանագրել, որ ադրբեջանցիները դա հասկանում են, թերևս, ի տարբերություն հայկական որոշ շրջանակների, որ ներկայացնում են նախկին իշխանությունը և Հայաստանում շեփորում արտաքին քաղաքական իբրև թե ձախողումներ ու իբրև թե անվտանգային սպառնալիքներ: Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը, ինչպես հայտնի է, ներառում է հետխորհրդային վեց հանրապետություններ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Վեց երկրներից երեքը ստորագրել են Ասոցացման համաձայնագիր՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: Հայաստանը մոտ էր ստորագրմանը, բայց եղավ սեպտեմբերի հայտնի 3-ը: Եվ սա առանձնահատուկ պահ է, քանի որ դրանից հետո՝ Ադրբեջանից էապես առաջ անցած Հայաստանը զգալիորեն հետ ընկավ և ինչ-որ իմաստով Արևելյան գործընկերության ծրագրում համահավասարվեց Բաքվին:

Իհարկե, 2017-ի նոյեմբերի 24-ին՝ սեպտեմբերի 3-ից չորս տարի անց ստորագրված ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը օգնեց մի փոքր առաջ անցնել, սակայն ակնառու էր, որ դա այլևս այն առավելությունը չէր Բաքվի նկատմամբ, որ ուներ Երևանը մինչև սեպտեմբերի 3-ը: Ի դեպ, հատկանշական է, որ հենց սեպտեմբերի 3-ից հետո Բաքուն դարձավ առավել ագրեսիվ ու լկտի՝ զգալով Հայաստանի քաղաքակրթական և քաղաքական դիրքերի կորուստը և հավասարեցումը անմիջապես օգտագործելով ռազմական դիվանագիտությունը գործի գցելու, սահմանային լարվածությունը, խախտումներն ու դրանց տրամաչափը ավելացնելու ուղղությամբ, ինչն ի վերջո հանգեցրեց Ապրիլյան քառօրյա պատերազմի: Չնայած 2017-ին ստորագրված համաձայնագրի, որը, իհարկե, ստեղծված իրավիճակում շատ կարևոր էր, այդուհանդերձ Հայաստանին այն չէր ընձեռում այն առավելությունը, որը շոշափելի կլիներ Բաքվի հետ համեմատության առումով: Ավելին, փաստացի երրորդ ժամկետի գնալու Սերժ Սարգսյանի որոշումը զգալիորեն նաև ստվերում էր 2017-ի համաձայնագրի քաղաքական էֆեկտը:

Թավշյա հեղափոխությունը արմատապես փոխել է վիճակը, և դեկտեմբերին Վրաստանում կայանալիք քաղաքացիական ֆորումի նկատմամբ Բաքվի զգայուն արձագանքը հուշում է, թե որքան խորքային էֆեկտ է ապահովում Հայաստանը թավշյա հեղափոխության և ամբողջական ժողովրդավարական իշխանափոխության շնորհիվ, որն իր արտահայտումը, այլ կերպ ասած՝ աստիճանական կապիտալիզացիան է ստանում թե՛ եվրասիական, թե՛ եվրոպական ուղղության վրա: Իսկ Բաքվի համար խնդիրն այն է, որ եվրասիական ուղղությամբ կան «պաշտոնական գործակալներ», ի դեմս Նազարբաևի և Լուկաշենկոյի, որոնք, իհարկե, բացահայտվեցին Հայաստանի նախաձեռնած «ճգնաժամի» ֆոնին, իսկ ահա եվրոպական ուղղությամբ Ադրբեջանը այդպիսի գործակալներ անգամ չունի և լոկ խավիարային դիվանագետների հույսին է, որոնք էլ բացահայտվում են եվրոպական ազատ մամուլի կամ իրավապահ համակարգի միջոցով: Այդ հանգամանքը, իհարկե, Բաքվին խիստ դյուրազգաց է դարձնում՝ թվում է թե ընդամենը քաղաքացիական ֆորումի նկատմամբ, որը, սակայն, արտացոլում է փաստացի եթե ոչ անգամ Հայաստանի արդիական տեղն ու դերը ԵՄ քաղաքակրթական հարթակում, ապա առնվազն Ադրբեջանի վախերը այդ կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում