Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում:

Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, որ 2016 թվականից սկսված շինաշխատանքների համար ներդրվել է շուրջ 700 մլն դրամ՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:

Ուսումնական հաստատությունն աշխատանքների արդյունքում ոչ միայն հիմնանորոգվել է, այլև համալրվել ժամանակակից գույքով, դասապրոցեսի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Ավագ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք տարվա սկզբից, հնարավորություն ունի ընդունել մինչև 350 աշակերտ, սակայն այստեղ առայժմ սովորելու է միայն 250-ը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որի վերակառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2011 թվականից: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 780 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը շրջել է թատրոնում և ծանոթացել իրականացված աշխատանքներին: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է թատրոնի վերակառուցումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը: «Մեր կառավարությունը մշակույթի ոլորտում իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր: 360 հազար աշակերտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստանալու տարեկան մեկական անգամ այցելել թատրոն, թանգարան և դասական համերգ: Սա համարում եմ շատ կարևոր ներդրում, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել մշակութային օջախների հաճախելիությունը, այլև կնպաստի մշակույթի հանրահռչակմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Քո արվեստը» ծրագրի շրջանակում էլ կրթական հաստատություններ են այցելելու գրողներն ու արվեստագետները և վարելու դասընթացներ: «Համոզված ենք, որ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացումը կարևոր նշանակություն կունենա, և այն հանդիսատեսի պակաս չի զգա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթություն: Նա տեղեկացրել է, որ պետությունը 400 մլն դրամով ավելացրել է թատրոնների, թանգարանների և համերգասրահների ֆինանսավորումը, սակայն վերջիններս պետք է նաև բարձրացնեն իրենց կառավարման մակարդակը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի հանդիսատեսը ցանկանա գնալ հենց իրենց թատրոն:

Մարզ կատարած այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը եղել է Սևանի քաղաքային մարզադաշտում և ծանոթացել այստեղ կատարված աշխատանքներին: Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ մարզադաշտը վերակառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: Մարզադաշտում կառուցվել է տրիբունա, հիմնանորոգվել են սանհանգույցները, կատարվել է պարսպապատում: Մարզադաշտում տեղադրվել է արհեստական ժամանակակից խոտածածկ: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ մրցաշրջանում այստեղ ելույթներ կունենա Սևան քաղաքի «Սևան յունիոր» ակումբը, որը Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ընթանում է առաջին հորիզոնականում և մեծ է հավանականությունը, որ գալիք տարի հանդես կգա բարձրագույն խմբում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում