Եվրոպացի դիետոլոգները հայտնաբերել են հատուկ օդային գնդեր, որոնք հարկավոր է կուլ տալ ավելորդ քաշից տառապող հիվանդներին:
Ւնովացիոն դեղամիջոցը կոչվում է Obalon և ունի պատիճի տեսք, որը պարունակում է փչովի գնդիկ:
Այն արժե 5 հազար դոլար, հայտնում է Mirror-ը:
Գիտնականները պնդում են, որ պատիճը ստամոքսում հայտնվելուց հետո սկսում է քայքայվել՝ հիվանդին ազատելով քաղցի զգացումից:
Ամբողջ պրոցեդուրան տևում է 10 րոպեից ոչ ավել:
Դիետոլոգների խոսքով՝ այն միանգամայն անվնաս է ու վիրահատական միջամտություն չի պահանջում:









































