Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Վարչապետի նոր առաջարկը նախորդ համակարգին, որը դժվար կլինի մերժելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր հայտարարել է, 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ, որ նախատեսվում է բարձրացնել Հայաստանում էլիտար տների, էլիտար գույքի հարկը: Ըստ վարչապետի, այդ միջոցով հնարավոր է կրկնապատկել գույքահարկի ցուցանիշը:

Կառավարության այդ մտադրությունը Հայաստանում տարիներ շարունակ քննարկված հարց էր, այդ թվում շքեղության հարկի մասին խոսակցությունների տեսքով: Սակայն հասկանալի է, թե ինչու էր այդ ամենը մնում քննարկումների և խոսակցությունների մակարդակում: Որովհետև մարդիկ, որոնք պետք է կայացնեին այդ որոշումը՝ հարկել հսկայական ճոխությունը, իրենք այդ ճոխության կրողն էին և նաև հարկելու մասին որոշում կայացնողը: Այդ մարդիկ չէին ուզում ավելի հարկ վճարել, վճարել իրենց ճոխության համար: Արդյունքում Հայաստանում առաջանում էր իր խորքում սարսափելի մի պատկեր՝ գործնականում տարբեր գնահատականներով մոտ 50 տոկոսի հասնող սոցիալական խնդիրներ ունեցող շերտ, այդ թվում 30 տոկոս պաշտոնապես աղքատներ, և ուղղակի ամեն քայլափոխի թանկարժեք էլիտար տների, դղյակների, էլիտար տարատեսակ հաստատությունների, ժամանցի օբյեկտների, մեքենաների աչք ծակող շքեղություն: Ընդ որում շքեղություն, որի մի հսկայական մասը կուտակվել, ձեռք է բերվել և պահվել է հանրային ու պետական ռեսուրսների հաշվին: Այսինքն, այդ իմաստով խնդիրը աղերս է ունեցել ոչ միայն քրիստոնեական բարոյականությանը, այլ նաև ուղղակի իրավականության և օրինականության հետ:

Մյուս կողմից, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի բարդ ու խճողված գործընթաց կարող է լինել այդ ամենը օրինականությունը մեկ առ մեկ պարզելու գործընթացը: Սրան գումարած, սակայն, Հայաստանի նոր իշխանությունը չի գնացել նաև անցումային արդարադատության և սեփականության վերաբաշխման ճանապարհով, հռչակելով հեղափոխության և իշխանափոխության սիրո ու հանդուրժողության ռեժիմ:

Նախկին համակարգը այդ ռեժիմը ընկալեց «յուրովի», համարելով, թե դա նշանակում է միակողմանի պարտավորություն՝ հանրությունն ու նոր իշխանությունը պարտավոր է ավելորդ հարցեր չտալ, ինչ որ գիծ քաշել ու անցնել առաջ: Դա մեղմ ասած տարօրինակ ընկալում է, որովհետև սիրո և հանդուրժողության հեղափոխությունը ենթադրում է փոխադարձ ռեժիմ, ոչ թե միակողմանի: Ըստ այդմ այն, որ հանրությունը չի դնում սեփականության վերաբաշխման և անցումային արդարադատության խնդիր, ոչ թե պարտավորություններից ազատում է նախորդ համակարգը, իր շքեղ նիստուկացով և գույքով հանդերձ, այլ հակառակը՝ առաջացնում է հանդիպակած քայլի պարտավորություն:

Հակառակ դեպքում, խնդիրը միակողմանի կարող է դնել հենց հանրությունը: Իսկ այդ ժամանակ նախորդ համակարգին հարկ կլինի ոչ թե վճարել էլիտար գույքի և այսպես ասած կենսակերպի այլ շարժական ու անշարժ միջոցների փոքր ինչ ավելի հարկ, այլ ուղղակի վճարել ամբողջ գույքով ու միջոցներով: Հազիվ թե նախորդ համակարգի որևէ սուբյեկտի համար նախընտրելի լինի այդ տարբերակը: Ըստ այդմ, ինչպես ընդունվեց հանրության քաղաքական առաջարկը՝ դեկտեմբերի արտահերթ ընտրության առումով, այնպես էլ թերևս արժե, որ ընդունվի էլիտար գույքի համար գանձվող գույքահարկի բարձրացման առաջարկը, քանի որ դիմադրությունը ամենևին չի երաշխավորի հարմարավետության ավելի շահեկան իրավիճակ: Այդպես հնարավոր կլինի գալ թե իրավա-քաղաքական որոշակի փոխզիջման, թե նաև բարոյա-հոգեբանական

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում