Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հեղափոխություն՝ առանց «Լույսի»․ ԼՀԿ-ն և Հանրապետությունը արտահերթին կմասնակցեն առանձին

Երևանի ավագանու ընտրություններին ընդհանուր առմամբ հաջող մասնակցելուց ու սեփական խմբակցությունն ունենալուց հետո իր քաղաքական առաքելությունը ավարտեց «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին միավորող «Լույս» դաշինքը։ Երկու դաշնակից կուսակցությունները բաժանվեցին բարեկամաբար՝ յուրաքանչյուրն ինքնուրույն խոհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։

Գուցե շատերի համար այս իրադարձությունն անակնկալ թվա, սակայն սա բնական քաղաքական գործընթացի հետևանք է, հեղափոխության տրամաբանությունից բխող իրողություն։ Երևանի ավագանու ընտրությունները՝ թեև հարաբերականորեն հաջող էին «Լույս» դաշինքի համար, սակայն մեծ հաշվով՝ բացահայտեցին միավորման իներցիոն բնույթը, դաշինքի ինտեգրացիոն ռեսուրսի սահմանափակությունը։

«Լույս» դաշինքն, ըստ էության, խորհրդարանական «Ելքի» շարունակությունն էր, դրա իներցիոն մոդիֆիկացիան, որը երկար գոյատևել չէր կարող, որովհետև հեղափոխությունը երկրում միանգամայն նոր ստատուս-քվո էր ձևավորել ու ադապտացիոն շրջան պետք է ապրեին բոլոր առողջ քաղաքական ուժերը։

Հեղափոխությունը ոչինչ չի խնայում, անգամ մեծ համակարգերը չեն դիմանում դրա ցնցումներին․ պատմական փոփոխությունները չեն կարող անցնել առողջ օրգանիզմների կողքով ու չազդել դրանց վրա։ Եթե Հայաստանում կան քաղաքական ինստիտուտներ, որոնք չեն ցնցվել հեղափոխության հարվածներից, ապա դրանք այլևս գտնվում են անհուսալի ճահճացման փուլում։

Այս տրամաբանության համատեքստում հեղափոխությունը ժամանակավրեպ դարձրեց «Ելք» դաշինքը ու «Լույսը» դարձավ դեպի նոր իրավիճակին անցման ժամանակավոր հարթակ։ Երևանի ավագանու ընտրություններից հետո ակնհայտ էր, որ «Լույս» դաշինքը քաղաքական ներկա իրավիճակում զարգացման մեծ ռեսուրս չունի ու խորհրդարանական առաջիկա ընտրություններում առավելագույնը կարող է լուծել պատգամավորական մի քանի մանդատի խնդիր։ Դա շատ փոքր առաքելություն էր, որպեսզի դաշինքային հարաբերությունների մեջ պահեր «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք Հայաստանի քաղաքական դաշտի եզակի ուժերից են, որոնք հավատարիմ են իրենց արժեքային համակարգին, սկզբունքներին ու երբեք չեն գնում իրավիճակային լուծումների՝ հանուն մարտավարական հաջողությունենրի կամ մի քանի մանդատների։

Ակնհայտ էր, որ հասարակությունը նախկին «Լույս» դաշինքի կուսակցություններից ակնկալում էր դեմոկրատական ընդդիմության, այլընտրանքի նիշի ձևավորում, մի առաքելություն, որն այս պահին օբյեկտիվորեն չէր կարող իրականություն դարձնել երկու կուսակցությունների միավորումը։

Այդ համոզումն ավելի ամրապնդվեց երկու նշանային իրադարձությունների հետևանքով։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների տապալումը էապես սահմանափակեց մրցակցային, քաղաքական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՝ գրեթե զրոյացնելով դրանց միջոցով դեմոկրատական այլընտրանք ձևավորելու հանարավորությունը։

Եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ ՀՀԿ մասնակցությունն ընտրություններին քարոզարշավը մղելու է «սպիտակների» ու «սևերի» հակադրության դաշտ, ապա ակնհայտ է, որ գործնականում անհնար է ծրագրային մրցակցություն ակնկալելը։ Այս համատեսքտում «Լույս» դաշինքի պահպանումը դառնում էր ինքնանպատակ, ինչ-որ իմաստով՝ արհեստական ու ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետութոյւն» կուսակցություններին բերեց այն եզրակացության, որ անհրաժեշտ է առանձին մասնակցել ընտրություններին՝ սեփական տեսլականով և ծրագրերով ապահովելու համար հեղափոխության անշրջելիությունն ու թիկունքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում