Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Մենք այսօր ունենք ազգային անվտանգության սպառնալիք. լուրեր են տարածվում, որ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելու է համասեռամոլների, նրանց ջատագովների համաժողով, որին պետք է հաջորդի քայլարշավ»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մեր ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է. «Կա մի հեղափոխություն, որում ես վտանգ եմ տեսնում և երբեք չեմ ուզենա, որ Հայաստանում արձանագրվի. դա մեր ավանդական ընտանիքներում մեր ավանդական բարքերի հեղափոխությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































