Պարոն Իոննիսյանին խորհուրդ կտամ դանդաղ շտապի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիներ» միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանի այն հայտարարությանը, որ ԱԺ-ում ԸՕ-ն տապալվեց նաև Նիկոլ Փաշինյանի մեղքով:
Պատգամավորը ՀՀԿ-ին մեղադրում եմ աթոռակռվի մեջ․ «Նրանք շատ շուտվանից դուրս են ռացիոնալության շրջանակից: Նրանք խաղ են անում իրենց կենդանի մնալու համար»:








































