Tuesday, 28 07 2026
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք

Ինտրիգ խորհրդարանում. Նյարդային վիճակ ՀՀԿ-ում

Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե մերժում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունը 24-ժամյա ռեժիմով անցկացնելու կառավարության փորձը, քանի որ ընտրակարգի փոփոխություն է նախատեսվում, իսկ դա չեն անում ընտրությունից մեկ ամիս առաջ: Ակնառու է, որ ՀՀԿ-ի համար գերկարևոր է պահել ռեյտինգային ընտրակարգը, քանի որ դա է այն եզակի, բացառիկ շանսը, որի հիմքով ՀՀԿ-ն կարող է ակնկալել թեկուզ մի քանի տոկոս ներկայացվածության հնարավորություն: Դա ՀՀԿ համար մազն է, որից կախված է կուսակցությունը: Կուսակցությունը, կամ հնարավոր է կուսակցության մեջ որևէ թև, որովհետև ՀՀԿ-ում միարժեք կարծիք չկա նաև մասնակցության վերաբերյալ: Առովոտյան ՀՀԿ ԳՄ նիստը կայացրել է որոշում, որը սակայն առայժմ պահվում է այսպես ասած փակ և Աշոտյանը հայտարարել է, որ կներկայացնեն, երբ կա ԸՕ փոփոխության վերաբերյալ խմբակցությունների կարծիքի ժամանակը: Ընտրական օրենսգրքի քվեարկության համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, պարզ մեծամասնության փոխարեն: Սակայն քննարկումները սկսել են 53 պատգամավորի գրանցումով: Եթե ՀՀԿ-ն չմիանա, ԸՕ-ն չի ընդունվի:

Աշոտյանն ակնարկել է, որ այդ ընթացքից է կախված ՀՀԿ ընդունած որոշման հրապարակայնացումը: Ընդ որում ՀՀԿ փոխնախագահը խոսել է իրեն ոչ այնքան բնորոշ նյարդային տոնայնությամբ, ինչը թերևս հենց կուսակցության ներսում առկա մթնոլորտի արտահայտությունն է: Հնարավոր է ենթադրել, որ, եթե ԸՕ-ն ընդունվի և կառավարությանը հաջողվի ապահովել 63 ձայն, ապա ՀՀԿ-ն կարող է հայտարարել չմասնակցելու մասին: Ընդ որում, դա կլինի այսպես ասած «փաստարկված» չմասնակցություն, որովհետև ՀՀԿ-ն այդ խնդրի առաջ է անշուշտ:

Մի կողմից պարզ է, որ չունեն որևէ հույս, մյուս կողմից նաև պարզապես հայտարարել չմասնակցելու մասին կուսակցությունը չէր ուզում, դիտարկելով դա որպես այսպես ասած նվաստացուցիչ տարբերակ: ԸՕ-ն կարող է լինել իրավիճակից դուրս գալու ելք, երբ ՀՀԿ-ն կարող է չմասնակցությունը ներկայացնել որպես սկզբունքային դիրքորոշում:

Մյուս կողմից, ԸՕ չընդունումը թերևս լինելու է փաստարկ ՀՀԿ այն ուժերի համար, որոնք կողմ են մասնակցությանը և դրանում են տեսնում իրենց քաղաքական կարիերայի շարունակության հնարավորությունը: Ըստ ամենայնի, կուսակցության ներսի քննարկումներում ԸՕ փոփոխությունը դիտվում է որպես մասնակցելու իմաստազրկման հիմք: Այսինքն, ԸՕ փոփոխությունը փաստարկ է չմասնակցելու կողմնակիցների օգտին, որոնք էլ այդպիսով կսկսեն արդեն ներսում իրավիճակի արմատապես վերանայման գործընթացը, փոխելով ՀՀԿ ներքին ստատուս-քվոն, ներքին դասավորությունը: Սրան զուգահեռ, ԸՕ չընդունումը ըստ էության փաստարկ կարող է լինել մասնակցելու կողմնակից ՀՀԿ թևերի կամ գործիչների համար, որոնք ուզում են պահել ստատուս-քվոն և ըստ այդմ իրենց դիրքը կուսակցությունում: Եթե նրանց հաջողվի խորհրդարանում տապալել ԸՕ ընդունումը և թողնել արտահերթից առաջ հինը, գուցե խորհրդարանի ընտրությանը մասնակցելու դեպքում անգամ հնով չհասնեն ոչնչի, սակայն կուսակցության ներսում կհասնեն հաղթանակի: Իսկ ՀՀԿ առումով բուն քաղաքական խնդիրը այս փուլում հենց կուսակցության ներսում է և ակնհայտ է, որ սրված է պայքարը ՀՀԿ-ում «իշխանության» համար:

Ընդ որում, հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ հարցում կամա, թե ակամա ՀՀԿ որ թևին կօժանդակի նոր կառավարությունը Ընտական օրենսգրքի ընդունման հարցում իր համառությամբ կամ այսպես ասած հնարավոր պակաս համառությամբ: Այստեղ օրվա ընթացքում զարգացումները կլինեն իրապես ուշագրավ, հատկապես նախօրեին ՏԻՄ ընտրությունների հետաքրքիր արդյունքների ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում