Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Խուճապի առիթ չկա․ Նիկոլ Փաշինյանը հեռանում է՝ ավելի ուժեղ վերադառնալու համար

«Ժամանակ» թերթը երեկ գրել էր, որ հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության: Դեռևս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կառույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունը և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստության ալիք բարձրացնել: Չնայած այս սցենարը քիչ հավանական է հաջողության որևէ շանս չունենալու պատճառով, սակայն իշխանությունները հասկանում են, որ ավելորդ զգոնությունը չի խանգարի:

Հեղափոխությունը պարտվել չի կարող, սակայն կանխարգելիչ, ապահովագրական միջոցառումները բնավ չեն խանգարում, մանավանդ որ Հայաստանը երկիր է, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործություն է տեսել։

Մյուս կողմից՝ չենք կարծում, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու այդ ճանապարհով արտահերթ ընտրությունների նախապատրաստումը տեսանելի ռիսկեր են ստեղծում։ Որոշ ուժեր, որոնք աջակցել են հեղափոխությանը, սակայն հիմա օբյեկտիվորեն լուսանցք են մղվել, զարգացնում են արհեստական մի թեզ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ստեղծվող իրավիճակը՝ մինչև նոր ընտրությունների անցկացումը, նման է այն համատեքստին, երբ Հայաստանը ապրիլի 9-ից 17-ը մնաց առանց առաջին դեմքի․ Սերժ Սարգսյանը թողել էր նախագահի պաշտոնը, սակայն դեռ չէր ստանձնել վարչապետությունը։ Մարդիկ, ոչ առանց հիմքի, կարծում են, որ իշխանության ութնօրյա վակուումը դարձավ հեղափոխության հաղթանակի հիմնական գործոններից մեկը։ Սակայն սխալ է նույն մարդկանց զարգացրած այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ստեղծվելու է իշխանության 16-օրյա վակուում, ինչից կարող է օգտվել այս անգամ հակահեղափոխությունը։

Ավելին՝ համարում ենք, որ նման զուգահեռները միանգամայն արհեստական են՝ առաջին հերթին, մեթոդոլիագական հարթության վրա։ Հայաստանում հակահեղափոխությունը պարտվել է, ֆորմալ առումով՝ հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան, երբ խորհրդարանի պարիսպները խորհրդանշականորեն բացվեցին հասարակության առջև։ Այլ խոսքով՝ հակահեղափոխությունը քաղաքական ու բարոյական հարթությունների վրա սպառված է ու անգամ իսկ չունի դիմադրության որևէ ռեսուրս ու կարծում ենք՝ նույնիսկ ավելորդ է խոսել հակահարձակման մասին։

Միանգամայն տարբեր են ապրիլի և այսօրվա համատեքստերը։ Ապրիլի 9-ին ֆորմալ առումով Սերժ Սարգսյանն իսկապես հեռանում էր իշխանությունից և ութ օր անց վերադառնալու էր պետության ղեկին միանգամայն այլ Հայաստանում՝ ինստիտուցիոնալ առումով։ Եթե նույնիսկ Սարգսյանն իրականում այդ ութ օրերի ընթացում չի հեռացել իշխանությունից, միևնույն է՝ իշխանության որևէ գործիչ պատրաստ չեղավ ֆորմալ առումով իր վրա վերցնել հեղափոխության կասեցման գործընթացը։ Մյուս կողմից՝ քրեաօլիգարխիկ համակարգը գտնվում էր խորքային ճգնաժամի մեջ և, ըստ էության, չկարողացավ ադապտացվել սահմանադրական, ինստիտուցիոնալ փոփոխություններին, ու երբ ութօրյա դադարից հետո՝ ապրիլի 17-ին, Սերժ Սարգսյանը ստանձնեց վարչապետի պաշտոնն, այլևս իրավիճակին չէին տիրապետում ոչ միայն նա, այլ նաև՝ իր ստեղծած համակարգը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարկանն ավելի շատ ձևական բնույթ է կրում ու միտված է բացառապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ Իրականում՝ Փաշինյանը որևէ տեղ չի գնում, նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով շարունակելու է ղեկավարել երկիրը, այլ խոսքով՝ ամբողջովին վերահսկելու է իշխանության գործունեությունը՝ միանգամայն լեգալ հարթության վրա։

Մյուս կարևոր գործոնը հասարակության կարծիքն է։

2017-ի ապրիլին ժողովուրդն ընդդիմանում էր Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակությանը ու ինչպես պարզվեց՝ դա մասսայական բնույթ է կրում, մանավանդ որ Սարգսյանի վարչապետության հարցում գոյություն չուներ նաև իշխանության տարբեր սեգմենտների լիակատար կոնսոլիդացիա։ Հիմա նման բան բացարձակապես գոյություն չունի, ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների է գնում՝ կարճ ժամանակում ստանալով հասարակության աջակցության առնվազն երկու ուժեղ ազդակ։

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների դաշինքը ստացավ 80%-ից ավելի քվե, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը մեկ ժամվա ընթացում խորհրդարանի շենքի շուրջ կոնսոլիդացրեց մի քանի տասնյակ հազար մարդու։

Ավելորդ չէ նշել նաև, որ ի տարբերություն ապրիլի, այս օրերին տեղի է ունենում իշխանության աննախադեպ կոնսոլիդացիա Փաշինյանի շուրջ, ինչի դրսևորումներից մեկը դարձավ ՀՀԿ խմբակցության փաստացի կազմաքանդումը խորհրդարանում։

Առաջիկա օրերին ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո նա վարչապետի պաշտոնը կստանձնի շատ ավելի ուժեղ դիրքերով՝ վերահաստատելով հասարակության աննախադեպ աջակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում