Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

«Պահանջում եմ վերջապես ձեռնաշղթաներ հագցնել Լիսկային և նրա հանցակիցներին»

Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը տարածել է հայտարարություն.

«Գորիս քաղաքում 2013 թվականի հունիսի 1-ին Բուդաղյան եղբայրների սահմռկեցուցիչ գնդակահարությունից հետո իմ բազմաթիվ հրապարակումներում ներկայացրել եմ տխրահռչակ Լիսկայի և իր բանդայի հեղինակած ավելի քան 60 հանցանքների մասին ճչացող փաստ-ապացույցներ, որոնց նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները՝ ի հեճուկս մեր ժողովրդի սպասումների, շարունակում են դրսևորել հանցավոր անգործություն. առայժմ ոչ միայն քրեական գործ չի հարուցվել հրապարակածս փաստերի առթիվ, այլև Լիսկան, կալանավայրում պատիժ կրելու փոխարեն, շարունակում է անարգել մսխել հայ ժողովրդից ու մեր պետությունից հափշտակած միլիոնավոր դոլարները, Ամանորը դիմավորում ընտանյոք և իրեն հատուկ խրախճանքները վայելում Ֆրանսիայում: Զարմանալի է` Ֆրանսիայի պատկան մարմիններն ինչպես են մուտքի վիզա տրամադրել լիսկայական ոճրագործ ընտանիքին:

Հայտարարում եմ՝ մեր երկիրը իրավական պետություն լինելու պարագայում, ինչպես հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ, հրապարակածս փաստերից յուրաքանչյուրը կբավարարեր մեր ժամանակների արտասովոր ոճրագործին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսօր խորը արգահատանքով մեկ անգամ ևս անդրադառնում եմ Լիսկայի քրեական ընթացքին՝ առանձնացնելով նրա կատարած հանցանքներից երկուսը: Մեկ ամիս առաջ հրապարակել եմ, որ Սուրիկ Խաչատրյանը, 2010 թվականին կոպտորեն չարաշահելով Սյունիքի մարզպետի իր պաշտոնեական դիրքը, Կապան քաղաքի թիվ երեք ավագ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանին հարկադրել է կատարել հանցագործություն, որն էլ, ենթարկվելով մարզպետի հրամանին, Կապանում մեկ օր չապրած, որևէ դասաժամի չհաճախած, որևէ քննության չմասնակցած նրա 16-ամյա ավագ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, նախ ձևակերպել է դպրոցի աշակերտների ցանկում, արագացված տեմպով թռցրել դասարանից դասարան, ապա ամենաբարձր գնահատականները նվիրել վերջինիս և 2010թ. հուլիսի 9-ին նրան տրամադրել դպրոցի ավարտական գրեթե գերազանցության ատեստատ:

Մարզպետ հոր և դպրոցի տնօրեն Է. Բեգլարյանին հանցակից Տ. Խաչատրյանը ձեռք բերած կեղծ ատեստատի և միասնական ավարտական քննություններից ստացած կեղծ գնահատականների միջոցով հանիրավի ընդունվել և զբաղեցրել է Գորիսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի պետպատվերով և բանակից տարկետման իրավունքով ուսանողի տեղը:

ՀՀ իրավապահ համակարգի՝ Լիսկայի հանցանքների նկատմամբ լեթարգիական քնի ընթացքում արդեն իսկ բացահայտել եմ, որ նա ուսման նկատմամբ որևէ հակում չդրսևորած, վերջին տարիներին դպրոց չհաճախած, միմիայն Գորիսում բնակված իր կրտսեր որդու՝ 16-ամյա Տրդատ Խաչատրյանի համար 2012 թվականին ձեռք է բերել ՌԴ ռուսական միջնակարգ դպրոցում սովորելու և ավարտական դասարան փոխադրվելու մասին կեղծ փաստաթուղթ, իր ղեկավարած Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանին ստիպել է այդ աղաղակող կեղծիքի հիման վրա իր որդուն նախ ձևակերպել դպրոցի ավարտական դասարանի աշակերտների ցուցակում, ապա 2013թ. հուլիսին նրան նվիրել դպրոցի ավարտական գրեթե գերազանցության կեղծ ատեստատ:

Անշուշտ, Մատվեյ Ղազարյանը չէր կարող չիմանալ, որ Լիսկայի որդին երբեք չի բնակվել Ռուսաստանում, ավելին՝ որ նա տարիներ շարունակ իր ոչ թե ուսման, այլ արյան ծարավ ավագ եղբոր հետ նախընտրել է ծեծել-ջարդել գորիսեցի պատանիներին, երիտասարդներին, խեղել, խորտակել սյունյաց օրիորդների ճակատագրերը, որ իր արարքը հետապնդվում էր ՀՀ քրեական օրենսդրությամբ, որ ինքը բարձր առաջադիմությամբ կեղծ ատեստատ էր տվել մեկին, որի երբեմնի դասընկերները այսօր էլ սովորում են դպրոցում:

Տրդատ Խաչատրյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերած ատեստատի միջոցով 2013թ. զբաղեցրել է ԵՊՏՀ շուկայաբանության (մարքեթինգ) ֆակուլտետի 1-ին կուրսի՝ պետպատվերով ու բանակից տարկետման իրավունքով ուսանողի տեղը: Այսպիսով՝ Լիսկան փորձել է «ապացուցել», որ իր որդիները առանց դպրոց հաճախելու օժտված են դասարանից դասարան թռչելու արտասովոր ունակություններով, որոնցով գերազանցում են անգամ իշխանության կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին:

Իրականում Սուրիկ Խաչատրյանի որդիներին մեծ ցանկության դեպքում կարելի կլինի համարել կիսագրագետ, նրանք հանցակից են իրենց հորը, նշված դպրոցների տնօրեններին, նրանք ավագ դպրոցի ավարտական ատեստատներին և պետական համալսարանի ուսանողի կարգավիճակներին տիրացել են մարզպետ հոր, Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանի, Վերիշեն դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանի և այլոց պաշտոնեական դիրքի կոպտագույն չարաշահումների ու ծանրացուցիչ հանգամանքներում կատարված պաշտոնեական կեղծիքների միջոցով:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ այդպիսի հանցանքներ կատարողների տեղը բանտն է: Հանրահայտ է, որ կատարվածից նվազ ծանր հանցանքների համար Հայաստանում բազմաթիվ անձինք դատապարտվել, ազատազրկվել և այսօր էլ իրենց պատիժներն են կրում կալանավայրերում: Ողբալի եմ համարում այն, որ Գորիսում քիմիայի լավագույն ուսուցիչ, տասնամյակներ իմ և շատերի հարգանքին արժանացած Մատվեյ Ղազարյանը ունեցել է նման բարոյական անկում և հայտնվել Լիսկայի հանցավոր թակարդում:

Հերթական անգամ հայտարարում եմ, որ կեղծ են նաև Լիսկայի՝ միջնակարգ կրթության ատեստատը, համալսարանական գերազանցության դիպլոմը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտի գերազանցության դիպլոմը, պետական բարձր պարգևներն ու կոչումները, իր կնոջ՝ Լորետա Բարսեղյանի միջնակարգ կրթության ատեստատը, համալսարանական դիպլոմը:

Պարզվել է, որ կեղծ են նաև Լիսկայի եղբորորդի Էրիկ Խաչատրյանի՝ վերը նշված Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի 2000 թվականի ավարտական ատեստատը և դրա հիման վրա ստացած ԵՊՃՀ Գորիսի մասնաճյուղի 2004 թվականի շրջանավարտի դիպլոմը: Այդ ամենը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանից վճռականորեն պահանջում եմ հիմք ընդունել ինչպես վերը նշված, այնպես էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա բանդայի ոճիրների մասին հրապարակածս բազմաթիվ փաստերը, առաջնորդվել օրենքի առջև բոլորի հավասարության, կատարած հանցանքների համար պատժի անխուսափելիության ՀՀ Սահմանադրության իմպերատիվ պահանջներով, անհապաղ քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ, վերջապես ձեռնաշղթաներ հագցնել Լիսկային, նրա բոլոր հանցակիցներին և նրանց կանգնեցնել քրեական արժանի պատասխանատվության առաջ:

Սամվել Հարությունյան, 13 հունվարի, 2014թ.»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում