Արաբագետ Սարգիս Գրիգորյանի հավաստմամբ՝ «Ժնև-2»-ը սիրիական հակամարտության մեջ տեղաշարժ կմտցնի, սակայն մինչ այդ ավելի կատաղի վիճակ է ստեղծվում այս երկրում: Հատկապես սրվում է պայքարը էթնիկ-դավանական հողի վրա, ավելանում է Թուրքիայի ներգործությունը, ինչը վտանգավոր է հատկապես հայ համայնքի համար:
Այլ կարծիքի է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա համոզմամբ՝ այժմ հակասություն կա հակակառավարական ուժերի միջև, խնդիր ունեն ոչ միայն Բաշար Ալ-Ասադի, այլև միմյանց հետ. «Այժմ ուժերից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, որ ինքը մտահոգվում է Սիրիայի ապագայի համար: «Ժնև-2»-ում անպայման փոփոխություններ կլինեն»:
Նա նաև ասաց, որ Սիրիայի հայության գլխին մեծ վտանգ կախված չէ, քանի որ այն տարածքները, որտեղ նրանք են ապրում, գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ: Բացի այդ, հայերը փորձում են չեզոք լինել՝ հակակառավարական ուժերի թիրախում չհայտնվելու համար:









































