ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը նախկին պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի հետ (Stormy Daniels կեղծանունով) տեղի է ունեցել ամերիկյան կուրորտներից մեկի շքեղ պենտհաուսում: «Սև մետաքսե գիշերազգեստ, ոտքերին՝ հողաթափեր: Տանտիրոջ տեսքը շփոթեցրել է հյուրին և վերջինս խնդրել է արագ փոխել հագուստը: Նա անմիջապես կոստյում է հագել։ Խոստացված ընթրիքի փոխարեն նա սկսեց պատմել, թե ինչերի է հասել կյանքում: Պատմությունները հետևեցին մեկը մյուսին»,- գրում է Սթեֆանին իր «Կատարյալ հայտնություն» հուշագրության մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Վերջապես ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու համար հյուրը հարվածել է «Forbes» ամսագրով: Շապիկի վրա նույնպես նա էր՝ բազմապրոֆիլ միլիարդատեր Դոնալդ Թրամփը: «Դա ուժի ցուցադրման պահ էր՝ առանց սեքսուալ ենթատեքստի: Երբ հարցրի, թե ինչ կմտածի Մելանյան, երբ իմանա մեր հանդիպման մասին, նա պատասխանեց. «Մի մտահոգվեք դրա մասին: Մենք առանձին ննջարաններ ունենք»:










































