Մեծ Բրիտանիայում հազարավոր կանայք Clear & Simple հղիության թեստին ոչ ճիշտ արդյունքներ ցույց տալու մեջ են մեղադրել, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ հոկտեմբերի 4-ին չինացի արտադրողները 58 հազար սխալ թեստ են հետ կանչել: Ընկերությունը պարզել է, որ արտադրանքի թերության պատճառը կողային հատվածները սխալ պատրաստելն է:
Այդ մասին հաղորդումներն առաջին անգամ ստացվել են դեղամիջոցների և առողջապահական արտադրանքների արտադրության կարգավորման գործակալությունից, սեպտեմբերի սկզբին:
Այժմ կանանց խորհուրդ են տալիս ժամանակավորապես չգնել Clear & Simple ընկերության հղիության թեստերը:








































