Վերջերս Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել Carolina Reaper պղպեղը` Հարավային Կառոլինայից: Այն աճեցրել է PuckerButt Pepper ընկերության աշխատակից Էդ Քարին:
Պղպեղի կծվությունը կազմել է 2.2 մլն միավոր` ըստ Սքովիլի սանդղակի: Դա հավասարազոր է այրող պղպեղային աերոզոլի:
Պղպեղի արտադրողները խորհուրդ են տալիս այն օգտագործել տարբեր կծու լցոնների և սալսայի համար:
Ընկերության պաշտոնական կայքում կարելի է ձեռք բերել Carolina Reaper պղպեղի սերմերը և դրանց հիման վրա պատրաստված լցոնների բաղադրությունը: Այս մասին գրում է Kedem-ը:








































