Փարիզի հյուսիսում ոստիկաններն ավտոմեքենա են հայտնաբերել, որի ներսում 1 կգ պայթուցիկ նյութ է գտնվել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը:
Ավտոմեքենայի ղեկին գտնվող և, ամենայն հավանականությամբ, վտանգավոր բեռը տեղափոխող տղամարդը ձերբակալվել է: Ոստիկանները նշել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել զենքի ապօրինի շրջանառության փաստի հետաքննության շրջանակներում:
Պայթուցիկի հայտնաբերման վայրը շրջափակվել է ոստիկանության կողմից: Միջադեպի ընթացքում տուժածների մասին տեղեկություններ չկան:








































