Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրն իր կոլումբիացի գործընկեր Իվան Դուկեին «դև» է անվանել, որը գործում է ինչպես Վաշինգտոնի ծառա։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Կարակասում նոր տան հանձնման ժամանակ։
«Նա [Դուկեն] հրեշտակի դեմք ունի, դուք կարող եք տեսնել, որ նա փոքրիկ հրեշտակի է նման…, բայց նա սատանա է, որն ատում է Վենեսուելան և ամեն օր մեր երկրի, մե զինված ուժերի դեմ դավեր է նյութում»,– հայտարարել է Մադուրոն։ Այս մասին գրում է EFE գործակալությունը։
Վենեսուելացի առաջնորդի կարծիքով՝ Կոլումբիայի կառավարությունը «վտանգ է ներկայացնում, քանի որ ատելությունը համադրում է անփորձության հետ, և նա գործում է որպես իմպերիալիզմի ծառա»։ «Կոլումբիան դավադրություններ է ֆինանսավորում, որպեսզի վնաս հասցնի մեր զինված ուժերին»,– ավելացրել է նախագահը։








































