Այսօր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դռնփակ դատական նիստը: Նիստի ողջ ընթացքում դրսում սպասում էին ազատամարտիկի ընկերները՝ կոչ անելով դատական ատյանին՝ արդարացի որոշում կայացնել:
«Խաչակիր» ՀԿ-ի նախագահ Գագիկ Սարուխանյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ մինչև վերջ պետք է պայքարել՝ արդարությունը վերականգնելու համար: նա ասաց նաև, որ բացի Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ անարդարացի վճիռ կայացնելուց, այժմ ուզում են բանակ զորակոչեն նրա կրտսեր որդուն, ով ունի թունավոր զոբ և սրտի հետ կապված խնդիրներ:
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն էլ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ մի նոր հիմնավորում բերված չէ, նույն copy paste տարբերակով հիմնավորումներն են:








































