ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հնգամյա երեխան մահացել է, երբ ծնողները ոչ շատ երկար ժամանակով նրան միայնակ են թողել վազքուղու մոտ, հաղորդում է WPXI-ն: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կատարվածը դժբախտ պատահար է:
Երեխայի հարազատներից մեկի խոսքով՝ ծնողները տղային վազքուղու մոտ թողել են նրան ուտելիք բերելու համար: Երբ վերադարձել են, արյունաշաղախ երեխան պառկած է եղել դրա կողքին:
Նշվում է, որ վազքուղիների հետ կապված դժբախտ պատահարների պատճառով տարեկան հազարավոր մարդիկ են հիվանդանոց տեղափոխվում:








































