Tuesday, 28 07 2026
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել

Քոչարյանը ձեռքը գցել է փրփուրներից, սակայն դա նրան չի փրկելու

Նախօրեին տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը համալրվել է անգլիացի փաստաբանով։ 168.am-ին տված հարցազրույցում Անգլիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը հանդես է եկել մի քանի վիճահարույց հայտարարություններով, որոնք առնվազն պարզաբանման անհրաժեշտություն ունեն, որովհետև հատկապես Հայաստանի սահմաններից դուրս կարող են թյուր կարծիք ձևավորել Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին։ Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ արյունոտ հետագիծ ունեցող երկրորդ նախագահը հնարավորություն ստանա հանդես գալու քաղհալածյալի լուսապսակով։

«Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որը հաստատեց, որ նախագահն ունի անձեռնմխելիության իրավունք, վարչապետ Փաշինյանը մեղադրեց Քոչարյանին մարդասպանության մեջ և ուղղակի սպառնաց Վերաքննիչ դատարանին։ Երբ բարձրաստիճան պաշտոնյան նմանատիպ հայտարարություններ է անում, այն դեպքում, երբ դեռ դատարանի որոշում չկա, ուղղակիորեն խախտում է անմեղության կանխավարկածը»,- ասել է անգլիացի փաստաբանը:

Ֆիցջերալդն ուղղակիորեն խեղաթյուրում է իրականությունը, կամ անգլիացի փաստաբանին փաստի առաջ են կանգնեցրել նրա հայաստանցի գործընկերները։ Նախ՝ եթե անգամ ընդունենք, որ Վերաքննիչ դատարանն ընդունել է Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը, ապա դա ավտոմատ չի նշանակում, որ երկրորդ նախագահը հանցագործություն չի կատարել։

Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին մեղադրել է ոչ թե ուղղակիորեն՝ իրավական հարթության մեջ, այլ տվել է միանգամայն համարժեք քաղաքական գնահատական՝ փաստելով, որ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված նրա գործողությունները հանգեցրել են մարդկային զոհերի։ Ի դեպ, ճիշտ կլիներ, որ Ֆիցջերալդը մի փոքր ծանոթանար Հայաստանի հանրային կարծիքին ու շատ արագ կհամոզվեր, որ հասարակությունը կայուն կարծիք ունի այն հարցում, որ Քոչարյանը կապված է մի շարք աղմկոտ սպանությունների հետ, ընդ որում՝ մարդիկ երկրորդ նախագահի հանցագործությունները չեն սահմանափակում միայն Մարտի 1-ով ու բացահայտ խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևում։ Չենք բացառում, որ անգլիացի փաստաբանը՝ մի շարք հանգամանքների ու հանրային կարծիքին ծանոթանալուց հետո, հրաժարվի ստանձնել Քոչարյանի պաշտպանությունը։

Ֆիցջերալդի խոսքով՝ չնայած Վերաքննիչ դատարանի որոշումը եղել է վերջնական և պարտադիր, իրավապահ մարմինները հրաժարվում են վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, կալանք են դրել նրա հաշիվների, անձնական գույքի վրա։ «Ո՞րն է այդ իրավական հիմքը։ Դատարանն ասում է, որ նախագահն անձեռնմխելի է, բայց քննչական մարմինները շարունակում են նման գործողություններ կատարել, ո՞րն է հիմքը։ Դու չես կարող այդ որոշումները կայացնել, եթե դրա վերաբերյալ հիմք չունես»,- տարակուսել է փաստաբանը:

Բնավ մտադիր չենք կասկածի տակ առնելու Ֆիցջերալդի մասնագիտական որակները, մանավանդ նրա ծառայություններից ժամանակին օգտվել են Իտալիսյի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ռուսաստանցի հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին, այնուամենայնիվ՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայտնի փաստաբանին կա՛մ ապակողմնորոշում են, կամ էլ նա չի տիրապետում Հայաստանի օրենսդրությանը։

Ֆիցջերալդը, օրինակ, պարտավոր էր իմանալ, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ամենևին էլ վերջնական չէ, ավելին՝ այն գլխավոր դատախազության ու տուժողների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, ու բողոքն արդեն վարույթ է ընդունվել։ Բացի այդ՝ Վերաքննիչ դատարանն ընդամենը վերացրել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ինչը չի ենթադրում, որ դադարեցվել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նա շարունակում է մնալ մեղադրյալ, և նախաքննության մարմինը նրա անձնագիրը պահում է միանգամայն օրինական հիմքերով. նման ընթացակարգ նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ։

Այս պարագայում նախաքննության մարմնի վարքագիծը նույնիսկ արդարացված է, որովհետև Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկը՝ Միքայել Հարությունյանը, գտնվում է Ռուսաստանում, ու Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել։ Չկա որևէ երաշխիք, որ նույնը չի կրկնվի Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ մանավանդ, որ Ռուսաստանի առաջին դեմքերը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, իրենց բացահայտ աջակցությունն են հայտնում Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն, և այն պահանջը, որ ինքն անձեռնմխելի է, կհաստատվի. եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպայում՝ միանշանակ՝ ինքնավստահ պնդում է արել Էդվարդ Ֆիցջերալդը։ Սա այն դեպքերից է, որ մասնագետ չլինելով՝ կասկածի տակ ենք դնում փաստաբանի ինքնավստահությունը, որովհետև ակնհայտ, անհերքելի փաստերը Քոչարյանին դրել են կատարյալ իրավական շրջափակման մեջ, իսկ ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով օրերս կայացրեց իր առաջին վճիռները՝ գետնին հավասարեցնելով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների առաջ քաշած պաշտոնական վարկածները, որոնք ընկած են եղել Հայաստանի դատարանների կայացրած ապօրինի դատավճիռների հիմքում։

Քոչարյանը ձեռքը գցել է փրփուրներից, սակայն դա նրան չի փրկելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում