Դիանա Տիրադոն պնդում է, որ սեպտեմբերի 14-ին Ֆլորիդա նահանգի Պորտ Սենթ Լյուսի ավագ դպրոցից հեռացվել է, քանի որ նա չի հետևել առաջադիմության գնահատման դպրոցական կանոններին։ Բանն այն է, որ պատմության 52-ամյա ուսուցչուհին հրաժարվել է նշանակել առավելագույն գնահատականի կեսը այն աշակերտներին, ովքեր ընդհանրապես չեն ներկայացրել տնային հանձնարարությունը՝ գրում է Mirror-ը։

Ուսումնական հաստատության կանոնների համաձայն՝ ցանկացած աշխատանք, անկախ նրա որակից, պետք է գնահատվի նվազագույնը 50 միավոր։ Դիանան, որ 17 տարի շարունակ աշխատել է որպես ուսուցիչ, համառորեն 0 բալ է նշանակել ծույլերին։

Հեռանալիս Դիանան հրաժեշտի նամակ է գրել գրատախտակին, նկարել է այն ու տեղադրել համացանցում․ «Մնաք բարով, երեխաներ։ Տիկին Տիրադոն սիրում է ձեզ և ամենալավն է ցանկանում։ Ինձ աշխատանքից ազատել են այն բանի համար, որ հրաժարվել եմ միավոր տալ չարված աշխատանքների համար»։








































