Բրիտանացի ռոք երաժիշտ սըր Փոլ Մաքարթնին ասել է, որ երեխաների համար գիրք է գրել: Ստեղծագործության գլխավոր հերոսը պապիկն է, որը չորս թոռ ունի:
Գիրքը կոչվում է Hey Grandude: Այն այդպես է անվանել Մաքարթնիի թոռը, որը մի անգամ նրան այդպես է դիմել: Երաժշտին դա շատ է դուր եկել, և նա որոշել է գիրք գրել:

Գիրքը լույս կտեսնի 2019-ին: Գրքում պապիկը և նրա թոռնիկները արկածներ են որոնում: Մաքարթնին հայտարարել է, որ ցանկանում էր աշխարհի բոլոր պապիկների համար գիրք գրել, «որպեսզի քնելուց առաջ թոռների համար կարդալու բան ունենան»:
"I’ve written a new children’s picture book. It’s called Hey Grandude! Why? Well… I’ve got eight grandchildren…"
Hey Grandude! will be published next September by @PuffinBooks in the UK and @randomhousekids in the US. Pre-order HERE: https://t.co/YIRHai7aTu pic.twitter.com/dFDC5zRDQ0— Paul McCartney (@PaulMcCartney) September 27, 2018








































