«Եթե կանեփի մշակումը հասարակությանը վնաս չի պատճառում և մեծ օգուտ է բերում տնտեսությանը, արդյո՞ք մենք պետք է հրաժարվենք դրանից։ Դա է մեր հիմնական փաստարկը։ Մենք տեսնում ենք, որ կան լուրջ խնդիրներ, կապված տնտեսական տվյալների հետ, որոնց մենք բախվել ենք 2012 թվականին։ Մեր խնդիրը աղքատության կրճատումն է, և եթե լինեն համապատասխան նախաձեռնություններ, դա կարող է վեցից տասը տարի տևել»,– հայտարարել է Կոբախիձեն։
Նրա խոսքերով՝ դեռևս հայտնի չէ, թե երբ դեպուտատները կկարողանան անցնել ազատ կանեփի մասին օրենքի ակտիվ քննարկմանը։

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը օրինագիծ և դրան կից փաստաթղթերի փաթեթ էր մտցրել խորհրդարան «Կանեփի վերահսկողության մասին», որոնք մասնավորապես նախատեսում են բժշկական և կոսմետիկ նպատակներով կանեփի արտահանումը։
Գալիք երկու–երեք տարիների ընթացքում Վրաստանը մտադիր է կանեփի արտահանումից տարեկան 1 միլիարդ լարի ստանալ։









































