Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞ւր է մեզ տանում 81%-ը

Թերևս հարկ է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները քննարկել ռացիոնալ հարթության վրա՝ որպես քաղաքական պրոդուկտ մի կողմ թողնելով էմոցիոնալ շեշտադրումները և գերադրական որակումները։

Փաստն այն է, որ երեկ առնվազն քսանամյա ընդմիջումից հետո Հայաստանում տեղի են ունեցել միանգամայն օրինական ընտրություններ, որոնց արդյունքների շուրջ առկա է քաղաքական և հասարակական կոնսենսուս։ Նոր քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ պարտված քաղաքական ուժերը՝ ավանդական դարձած նվնվոցի փոխարեն, արժանապատվորեն շնորհավորում են հաղթողին։ Սա դրական ձեռքբերում է, սակայն մի քանի հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են։

Կառավարող դաշինքի 81%-ն, անշուշտ, հեղափոխության նկատմամբ հասարակության վստահության դրսևորում է, սակայն մյուս կողմից՝ բացահայտում է Հայաստանի քաղաքական համակարգի մրցակցային չլինելը։ Աշխարհի կայացած դեմոկրատիաներում ոչ մի քաղաքական ծրագիր չի կարող 81%-անոց հանրային վստահություն ստանալ․ դա խոսում է կամ քաղաքական դաշտի ամլության, կամ էլ՝ հասարակության դևալվացիայի մասին։

Արձանագրենք՝ այսպիսով, որ երեկվա ընտրությունները լուծել են հեղափոխական օրակարգի կարևոր խնդիրներից մեկը՝ օրինական ընտրությունների մոդելի ներդրման հարցը, մյուս կողմից՝ քաղաքական բազմազանության ինստիտուտը Հայաստանում չի գործում, համենայն դեպս՝ երեկվա ընտրությունների արդյունքներում այն չարտահայտվեց։ Դա հեռանկարի իմաստով ռիսկեր է պարունակում, որովհետև եթե նույնիսկ ամենադեմոկրատական իշխանությունը զրկվում է հակակշռից՝ մեծանում է ավտորիտարիզմի ու դիսկրիմինացիայի վտանգը։ Այլ խոսքով՝ եթե ուզում ենք, որ օրինական ընտրությունների մոդելի ներդրումը դառնա անշրջելի իրականություն, ապա պարտավոր ենք առավելագույնն անել քաղաքական բազմազանությունն ու մրցակցությունը խրախուսելու համար։

Երևանի ավագանու ընտրությունների իբրև թե ցածր մասնակցության մասին խոսակցություններն էժանագին քաղաքական կամ քարոզչական մանիպուլյացիաներ են, համենայն դեպս՝ մունիցիպալ ընտրությունների հայաստանյան ու նույնիսկ համաշխարհային փորձը ցույց են տալիս, որ ընտրողների մասնակցության նման մակարդակը միանգամայն բավարար է դրանց քաղաքական լեգիտիմությունը ճանաչելու համար, մանավանդ որ գործընթացի մասնակիցներն ու հասարակությունն այդ հարցում ունեն կոնսոլիդացված դիրքորոշում։

Այլ խնդիր է, որ եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, այստեղ կարող են առաջանալ որոշակի քաղաքական և իրավական խնդիրներ։ Ակնհայտ է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները քաղաքական նոր կոնսենսուսի անհրաժեշտություն են ծնում, իսկ դրա հիմքում կարող է լինել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ դա արդեն ոչ թե հրապարակի կամ նույնիսկ կառավարության և վարչապետի պահանջն է, այլ նաև գոնե Երևանի ընտրողների անուղղակի իմպերատիվը, ուղերձը։ Սա ակնհայտ է ու պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով Նյու Յորքից դիմեց քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ Երևան վերադառնալուն պես ձեռնամուխ է լինելու բանակցությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետների վերաբերյալ, ընդ որում՝ վարչապետը հասկացրեց, որ խոսքն այս տարի անցկացվելիք ընտրությունների մասին է։

Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, չեն մերժում այդ օրակարգով բանակցելու անհրաժեշտությունը, սակայն դա չի երաշխավորում խնդրի հեշտ կամ արագ հանգուցալուծումը։

Իրականում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից բացի, մյուս բոլոր խորհրդարանական ուժերը դեմ են արտահերթ ընտրություններին, որովհետև վստահ են, որ դրանց դեպքում կորցնելու են իրենց դիրքերը։ Փաշինյանի հաղթաթուղթը հասարակության աննախադեպ աջակցությունն է, որը ստացել է երեկվա ընտրություններում, այլ խնդիր է, որ եթե այդ փաստարկը համոզիչ չեղավ նրա ընդդիմախոսների կողմից՝ արտահերթ ընտրությունների հարցը մտնում է փակուղի։

Իհարկե, խորհրդարանն արձակելու համար վարչապետը կարող է դիմել փողոցի աջակցությանը ու, ըստ ամենայնի, կհաջողի, սակայն եթե խորհրդարանի արտահերթ ընտրությունները նույնպես անցկացվեն անտագոնիզմի, այլ խոսքով՝ «սևերի» ու «սպիտակների» բաժանման պոպուլիստական թեզով, ապա մեծ է հավանականությունը, որ մենք կունենանք գրեթե միակուսակցական խորհրդարան, ինչը ռիսկեր կստեղծի դեմոկրատական նվաճումներն անշրջելի դարձնելու գործընթացում։

Ըստ ամենայնի, կողմերը պետք է ցուցաբերեն ճկուն մոտեցումներ ճգնաժամից խուսափելու համար։ Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է գիտակցի, որ խորհրդարանի արձակմանը կարող է հասնել բացառապես սահմանադրական գործիքների կիրառմամբ, եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի բանակցությունների մի քանի ռաունդ։ Ռացիոնալ լուծումերը ծնվում են ոչ թե քաղաքական կամ հանրային ճնշումների, այլ քաղաքական կոմպրոմիսների, հասարակական երկխոսության հարթակների միջոցով։ Մյուս կողմից՝ հին իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ չեն կարող շարունակ դիմադրել՝ հակադրվելով քաղաքական օրինաչափություններին։ Եթե նույնիսկ ՀՀԿ-ում կարծում են, որ իրավական առումով խորհրդարանը արձակելու հիմքեր չկան, միևնույն է, այս հեղափոխական կառավարության ու հին համակարգի խորհրդարանի համակեցությունը չի ստացվում՝ խորացնելով քաղաքական ճգնաժամը երկրում։ Ճգնաժամի հանգուցալուծման լավագույն միջոցն ընտրություններն են, համենայն դեպս՝ ավելի կատարյալ մեխանիզմ դեռևս հայտնի չէ։ ՀՀԿ-ն դեմ է խորհրդարանի արձակմանը, սակայն ռացիոնալ այլընտրանք չի առաջարկում, ինչը, մի կողմից, լեգիտիմացնում է իշխանությունների հեղափոխական ռեպրեսիաները, մյուս կողմից՝ երկրում պահպանում է անտագոնիստական համակարգը, որտեղ քաղաքական բազմազանության փոխարեն գործ ունենք «սպիտակների» ու «սևերի» հետ։

Շատ էական է, որպեսզի երկրում հնարավորինս արագ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, սակայն դրանցում հստակորեն սահմանազատված պետք է լինեն քաղաքական ու պետական օրակարգերը հեղափոխական հարթակի կողմից իշխանությունը մենաշնորհելու վտանգը կանխելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում