Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Խորհրդարանում և Հայաստանում տեղերի միջև. չսպասելով Փաշինյանին

Ինչպե՞ս կարձագանքեն խորհրդարանի քաղաքական ուժերը Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքին և դրանից հետո խորհրդարանի հետ լուծարման վերաբերյալ բանակցություն սկսելու Նիկոլ Փաշինյանի մտադրությանը: Կա տեսակետ, թե քաղաքապետի ընտրության արդյունքից հետո նրանք կդիմադրեն, քանի որ տեսնում են, թե ինչքան ցածր է խորհրդարանում հայտնվելու համար բավարար քվեի շանսը: Ըստ այդ տրամաբանության՝ նրանք կսկսեն ավելի ամուր կառչել իրենց ներկայիս տեղերից, որի «իրավունքը» ունեն մինչև 2022 թվականը։ Պատճառահետևանքային մեխանիկական տրամաբանության շրջանակում դիտարկելու պայմաններում ստացվում է այդպես: Բայց քաղաքականությունը մեխանիկական պատճառահետևանքային շղթայով իրականացվող գործընթաց չէ, այլապես չէր կարող լինել նաև թավշյա հեղափոխությունն ինքնին: Այլապես տարօրինակ կլիներ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով նա կոչ էր անում քաղաքացիներին քվեարկել հնարավորինս բարձր ցուցանիշով, որպեսզի դա լինի խորհրդարանական ուժերի առաջ դրվող փաստարկ, որ պետք է գնալ արտահերթ ընտրության:

Նիկոլ Փաշինյանը, անկասկած, լավ էր պատկերացնում պատճառահետևանքային մեխանիկական կապը, որ ինչքան քիչ ձայն ստանան, այնքան քիչ է հավանականությունը, որ կհամաձայնեն հրաժարվել: Բայց նա առաջնորդվում է քաղաքական տրամաբանությամբ, ինչը հուշում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը դիմադրելու դեպքում խորհրդարանի ուժերը դուրս են գալու հանրության 81 տոկոսի դեմ: Կա՞ ուժ, որը ողջախոհ կդիտի այդ քայլին գնալը: Հատկապես, որ եղել է 2018 թվականի մայիսի 1, հետո մայիսի 2:

Ըստ այդմ՝ խորհրդարանի քաղաքական ուժերը ներկայումս կանգնած են վատի ու վատթարի միջև ընտրության առաջ: Տեղերից զրկվելը, իհարկե, վատ է, բայց առավել վատ է զրկվել տեղից ընդհանրապես Հայաստանում: Այսինքն՝ նրանց համար՝ 81 տոկոսի փաստարկի պարագայում, խնդիրը ոչ թե խորհրդարանում տեղն է, այլ ընդհանրապես Հայաստանում տեղը: Որովհետև, եթե նրանք գերադասեն կառչել խորհրդարանի տեղից և պայքարել դրա համար, դիմադրելով հանրության գերակշռող մեծամասնության օրակարգին, ապա այդ դեպքում այլևս ոչ միայն խորհրդարանում իրենց տեղը չեն պահի, այլ կունենան Հայաստանում որևէ քաղաքական տեղ ունենալու խնդիր, և ինչն ավելի մտահոգիչ է, ընդհանրապես Հայաստանում նաև ոչ քաղաքական տեղ ունենալու խնդիր: Ի վերջո, ընտրական ներկայիս պրոցեսը եղել է խաղի կանոնների շրջանակում, և Նիկոլ Փաշինյանը խոսել է փաստարկի լեզվով: Ընդ որում՝ փաստարկի լեզվով խոսել է մի դեպքում, երբ հանրության մեծ մասի մոտ եղել է այլ, ավելի կոշտ լեզվով խոսելու պահանջարկ, և Փաշինյանը փաստարկի լեզվով ընդամենը մեղմել է, խլացրել է այդ առավել արմատական պահանջները: Բայց եթե փաստարկի լեզուն չի տալիս իր արդյունքը, եթե իշխող նախկին համակարգը, խորհրդարանի ուժերը, որոնք նաև այդ համակարգի տրամաբանությամբ են հայտնվել այնտեղ, մերժում են Փաշինյանի փաստարկի լեզուն, ստիպում են նրան խոսել արդեն այն լեզվով, ինչով պահանջում է հանրությունը:

Քաղաքականության մեջ մեծագույն սխալը իրողությունները հաշվի չառնելն և դրանց համատեքստում սեփական կարողությունների գնահատման հարցում սխալվելն է, որը բերում է ճակատագրական հետևանքների: Այդ իմաստով, Երևանի քաղաքապետի ընտրությունը բանականության և ողջախոհության շրջանակում մոտեցրել է խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարը, ընդ որում՝ այդ առումով նաև դրան գնալու միանգամայն հիմնավոր, դեմքը պահելու լրջագույն հնարավորություն տվող փաստարկ տալով նաև խորհրդարանի ուժերի ձեռքը, որոնք ստացել են հանրային կամքին հղում անելով քաղաքական քայլ կատարելու բացառիկ հնարավորություն, նույնիսկ չսպասելով Փաշինյանին և հայտարարելով, որ պատրաստ են գնալ հանրության՝ թեկուզ իրենց քիմքին ոչ հարմար կամքի դրսևորման: Դա նրանց համար կարող է նույնիսկ ոչ թե ամեն ինչի վերջ լինել, այլ ինչ-որ բանի սկիզբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում