Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Թե ինչպես «խեղճ» Քոչարյանը չկարողացավ քվեարկել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին և չի քվեարկի։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բացատրել է իր շեֆի տանը մնալու պատճառը։ «Առնվազն այն պարզ պատճառով, որ նրա անձնագիրը ՀՔԾ-ն վերցրել է, իր մոտ չէ»,- ասել է նա։

Պաշտոնաթողությունից հետո չենք հիշում որևէ ընտրություն, որին երկրորդ նախագահը մասնակցած լինի։ Երբ տարբեր առիթներով լրագրողները նույն Սողոմոնյանին այդ թեմայով հարցեր են տվել, նա ասել է, որ Քոչարյանը շատ կարևոր գործերով Հայաստանից բացակայում է։ Թավշյա հեղափոխությունը փաստորեն լավ իմաստով ազդել է Քոչարյանի վրա․ նրա մոտ արթնացել է քաղաքացիական գիտակցութունը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը արյունոտ խրախճանքներ կազմակերպելու փոխարեն՝ օրը մեջ հարցազրույցներ է տալիս, իհարկե՝ չմոռանալով շանտաժի ու սպառնալիքի լեզուն։ Աֆրիկայի էկզոտիկ վայրերում սադիստական որսասիրական հակումներին հագուրդ տվող Քոչարյանը զրկված է նաև այդ հաճույքից՝ դե անձնագիրը չեն տալիս, որ երկրից մեկնի։ Մի խոսքով՝ Քոչարյանն այնքան պարապ է մնացել, որ որոշել է ընտրություններին մասնակցել, բայց հիշել է, որ անձնագիրը մոտը չէ։ Տեսնես՝ ո՞ր քաղաքական ուժին էր ուզում վատություն անել երկրորդ նախագահը՝ իր քվեարկությամբ կամ նուրբ ակնարկով։ Ափսոս, որ պարզել հնարավոր չէ՝ մարդուն զրկել են ընտրության հնարավորությունից։

Ի դեպ, այս իրադարձությունը՝ թեև խոհրդանշական է, բայց իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում․ Քոչարյանը հայտնվել է նոր Հայաստանի լուսանցքում։

Երկրորդ նախագահը դարձել է հակահեղափոխության խորհրդանիշը, ու հասարակությունը ոչ միայն մերժում է նրա տեսակետները, այլ դրանք լսել անգամ չի ուզում՝ լինի ասուլիսի կամ քվերակության տեսքով։ Իհարկե, ոմանք հիմա կշտապեն պնդել, թե Հայաստանում սահմանափակվում են մարդու իրավունքները։

Բացարձակապես այդպես չէ, որովհետև եթե Հայաստանում քաղաքական վենդետայի դրսևորում լիներ, Քոչարյանը վաղուց ճաղերի հետևում կլիներ ու նույնիսկ չէր կարող երազել հարցազրույցներ տալու մաին։ Քոչարյանիզմը նույնանում է ահաբեկչության, թալանի, այն ամենի հետ, ինչը հակոտնյա է քաղաքակրթությանը, պետականությանը։ Եթե հայ ժողովուրդը սկզբունքորեն մերժում է քոչարյանիզմը, ապա դա նույնիսկ ոչ թե քաղաքական, այլ՝ քաղաքակրթական ընտրություն է, ճիշտ այնպես՝ ինչպես գերմանացիները սկզբունքորեն մերժում են նացիզմը՝ որպես իրենց պատմության նվաստացուցիչ էջ կամ մերձբալթյան ժողովուրդները լուսանցքում են թողել բոլոր խորհրդանիշները, որոնք թեկուզև հեռավոր աղերս ունեն բոլշևիզմի կամ նացիզմի հետ։

Թավշյա հեղափոխության շնորհիվ Հայաստանի հասարակությունը քաղաքակրթական նոր բարձունքի հասավ՝ սկզբունքորեն մերժելով ահաբեկչությունն ու թալանը, դրա հետ նույնացող քրեաօլիգարխիային ու նրա «պախան» Ռոբերտ Քոչարյանին։ Սա նույնիսկ ժողովրդավարության դրսևորում է, ոչ թե այն սահմանափակելու կամ ոտնահարելու։

Քոչարյաններն էլ ատում են Հայաստանն ու նրա ժողովրդին։ Մի ժամանակ բոլորին դատի էր տալիս Ռոբերտ Քոչարյանը, հիմա այդ սովորությունը ժառանգել է նրա որդի Սեդրակը։ Երեկ հայտնի դարձավ, որ Սեդրակ Քոչարյանը միանգամից երկու դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, մյուսը՝ «Մոդուս–Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ: Մարդը թերևս վիրավորվել է, որ բացահայտվում են իրենց հանցավոր կապիտալի հիմքերը կամ՝ գուցե Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրենից, օրինակ, վիրավորվել է, որ վերջինս իր բարի անունն ու բիզնեսը կապել է հոր արյունոտ ու կեղտոտ փողերի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում