Մեծ Բրիտանիայում երեքշաբթի ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 4 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Նորֆոլկ դքսության Cley next the Sea քաղաքում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զոհվածներն ամերիկացի զինծառայողներ են, վթարի զոհերի մեջ բրիտանացի հպատակներ չեն եղել:
Ինչպես հաղորդվում է, ուղղաթիռն ընկել է ծովի ափին՝ ճահճուտում: Վթարի շրջանը շրջապատված է:
Նորֆոլկ դքսությունում ու նրան հարակից Սուֆոլկ դքսությունում՝ Անգլիայի արևելքում, տեղակայված են ԱՄՆ մի քանի ռազմաբազաներ:








































