Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցն առնչվում էր 9-րդ դասարանի միասնական քննությունների կապակցությամբ հնչած բողոքներին:
Ի պատասխան կրթության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ քննադատողները անձնական շահեր են հետապնդում. «Գիտելիքի միասնական ստուգման արդյունքում տարբեր դպրոցների շուրջ որոշ միֆեր քանդվելու են»:
Նախարարը նշեց, որ այս տարի ոսկե մեդալի հայցորդների թիվը 2 անգամ պակաս է եղել. «Բայց անսալով բողոքներին՝ այս տարի ամբողջությամբ չենք անցնի ավարտական միասնական քննություններին»:
Պատգամավորը անդրադարձավ նաև միասնական գնահատման համակարգին, որը հեշտացնում էր աշակերտների ուսուցանումը. «Միգուցե այդ փոփոխություններն անենք, հետո՞ անցնենք միասնական քննությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































