Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են անտունին, որը ներխուժել է Tripple J հաղորդման ռադիոկայան և համբուրել հաղորդավարուհի Ջեն Ֆրիքերին։ Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald-ը։
Ոստիկանները 31-ամյա կասկածյալ Քիրեն Գալագհերին կենտրոնական կայարանում են հայտնաբերել, որտեղ նա քնած էր։ Նրան մեղադրել են հետապնդման, ապօրինի ներթափանցման և հարձակման մեջ։
Նշվում է, որ դատական լսումների ժամանակ Գալագհերը շատ հուզված և ագրեսիվ էր։ Տվյալ պահին տղամարդը դատահոգեբանական փորձաքննություն է անցնում։









































