ԱՄՆ–ում, Նյու–Հեմփշիրի բնակիչ Նեյթ Ռենքլոսը 124 դոլար տուգանք է վճարել՝ որորի հետ դաժան վերաբերմունքի համար, որը ցանկացել էր ուտել իր չիզբուրգերն ու տապակած կարտոֆիլը,– հաղորդում է Seattle Times պարբերականը։ Քանի որ այս նահանգում որորները պահպանվում են օրենքով, նրանց հարվածել խորհուրդ չի տրվում, նույնիսկ եթե նրանք ակնհայտորեն ցանկանում են վնասել մարդուն։
Միջադեպը տեղի է ունեցել ամռանը, լողափին։ Նեյթը ավազին պառկած է եղել և երբ որոշել է ուտել իր չիզբուրգերն ու կարտոֆիլը, որորները սկսել են գրոհել։
Հարկ է նշել, որ տղամարդը փորձել է քշել անպատկառ թռչուններին և անհաջող շարժում է արել ոտքով։ Արդյունքում նա հարվածել է թռչուններից մեկին և վնասել նրա թաթը։ Նա պնդում է, որ դա կանխամտածված չի եղել։
Սակայն ականատեսը հայտարարել է, որ խեղճ վիրավոր թռչունը փորձել է թռչել և չի կարողացել։
Կատարվածի համար ոստիկանությունը «չարագործին» տուգանել է 124 դոլարով՝ դաշնային օրենքով պահպանվող որորի վրա հարձակվելու համար։








































