Խաղողագործները իրենց դժգոհությունն են հայտնում Արմավիրի մարզի պաշտոնյաներին՝ ասելով, որ իրենք տանջվում են, քրտինք են թափում, իսկ նրանք խաբում են ժողովրդին:
«Էդքան կոնյակ են արտադրում, ո՞ւր են տանում էդ փողերը՝ գրպա՞նն են դնում: Ասում են՝ փող չկա. ձեզ համար կա, մեզ համար չկա՞: Ժողովուրդը հարիֆ չի»,- ասաց տարեց մի կին:
Նրա խոսքով՝ իրենք իրենց քրտինքը հանձնում են չնչին գումարով, մինչդեռ մուրացկանություն անեին՝ ավելի շատ կվաստակեին. «Փող հավաքեի՝ 200 դրամ կտային»:
Հավաքվածներից մեկը փորձեց միջամտել, խաղողագործ կինը կինը սաստեց. «Սուս մնա, արա՛»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































