Բանկիրը, որը 21 մլն դոլար էր հափշտակել ու գտնվում էր Հետաքննությունների դաշնային ծառայության հետախուզվողների ցուցակում, կալանավորվել է:
47-ամյա Օբրի Լի Փրայսին ձերբակալել են Ջորջիայում, երբ նա կանգնեցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Ոստիկանները պարզել են, որ նա գտնվում է հետախուզման մեջ:
Տղամարդն անհետացել էր 1 տարի առաջ՝ թողնելով գրություն, թե ինքնասպան է եղել:
Բանկիրի կալանավորումը տեղի ունեցավ 1 տարի անց, երբ Ֆլորիդայի դատարանը պաշտոնապես Փրայսին մահացած ճանաչեց: Չնայած դատարանի որոշմանը՝ Հետաքննությունների դաշնային ծառայությունը շարունակում էր որոնումները ու 20 մլն դոլար էր առաջարկել նրան հայտնաբերելու համար:
Տղամարդը մեղադրվում է խարդախության մեջ, ինչպես նաև կասկածվում է ավելի քան 100 ներդրողներից 21 մլն դոլար հափշտակելու մեջ:








































