Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Իշխանության նոր թիրախները. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեկուսացումը խորանում է

Ուշագրավ է, որ երեկ նախկին համակարգի միանգամից չորս ներկայացուցչի վերաբերյալ գործեր են ուղարկվել ՀՔԾ։ «Ավազահատիկ» ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ, և որոշում է կայացվել գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Այլ խոսքով՝ երկրի նախկին վարչապետն ու նախկին ոստիկանապետը մեղադրվում են ուրիշի բիզնեսը խլելու մեջ։ Մոտավորապես նույն հատկանիշներով ՀՔԾ-ն երեկ ստացել է գործեր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասով։

Կոնկրետ քրգործերին ու մեղադրանքներին անդրադառնալը թերևս անիմաստ է։ Նախ՝ իրավական գնահատականներ տալը մեր գործը չէ, հետո՝ ավելի էական են այս գործերի քաղաքական հետևանքները։

Սակայն մինչև բուն թեմային անդրադառնալը՝ նկատենք, որ աղմկոտ քրեական գործերի նկատմամբ քաղաքական ուժերի ու հասարակության հետաքրքրությունն աստիճանաբար մարում է։ Սա մի կողմից՝ վկայում է, որ հեղափոխական էյֆորիան աստիճանաբար նահանջում է, ու փոխվում են հասարակության ակնկալիքները կառավարության գործունեությունից, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումով թերևս սահմանվեց այնպիսի նշաձող, որից ներքև տեղի ունեցող բացահայտումները հասարակությանն ավելի քիչ են հետաքրքրում։

Հիմա գանք բուն թեմային։ Խնդիրն այն է, որ քրեական տարբեր գործերով անցնող բարձրաստիճան չորս պաշտոնյաները որոշակիորեն ֆիլտրվել, «մաղվել» են նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին։ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի համակարգային խոշոր ֆիլտրումներից մեկն էր, որով նախկին նախագահը վերացնում էր սեփական իշխանությունը վերարտադրելու ներհամակարգային վերջին խոչընդոտը։ Այդ տրամաբանության համատեքստում «գծերից» դուրս թողնվեց նաև Գագիկ Բեգլարյանը, իսկ Մհեր Սեդրակյանը նույնիսկ հայտնվեց «իզգոյների» ցուցակում՝ Սերժ Սարգսյանի կողմից զրկվելով բոլոր տեսակի արտոնություններից։ Ալիկ Սարգսյանի մասին խոսելը թերևս նույնիսկ անիմաստ է, որովհետև անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին նա համակարգային լուրջ կշիռ չի ունեցել։

Ուշագրավ է, որ օղակը սեղմվում է մարդկանց շուրջ, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների ժամանակ։ Փաստահավաք խմբի զեկույցներում արձանագրված է, որ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի ու Մհեր Սեդրակյանի բանդաներն ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքացիների դեմ կազմակերպված խոշտանգումներին։ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում մեծ քանակությամբ զենքի հայտնաբերումը հուշում է, որ ՀՔԾ-ն գտնվում է հենց այս «հետքի» վրա, ու թերևս կարճ ժամանակ հետո Մարտի 1-ի գործի ֆիգուրանտներ կդառնան նաև օլիգարխիայի հայտնի ներկայացուցիչները։

Իհարկե, նոր հանցագործությունները, որոնք հավանաբար կմեղսագրվեն Աբրահամյանին, Բեգլարյանին ու Սեդրակյանին, որևէ կապ չունեն Մարտի 1-ի գործի հետ, սակայն ինքնին հետաքրքիր է, որ թիրախավորվում են մարդիկ, ովքեր մասնակից են համակարգաստեղծ հանցագործությանը, որի հիմնական կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ հիմնական շահառուն՝ Սերժ Սարգսյանը։

Հովիկ Աբրահամյանը ու նրա շուրջ կոնսոլիդացված օլիգարխիան, որի առանցքային ներկայացուցիչներն են Գագիկ Բեգլարյանի ու Մհեր Սեդրյականի պես օդիոզ ու մականունավոր օլիգարխները, եղել են Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցման, այսպես կոչված, գարանտներից մեկը, ու բնավ պատահական չէ, որ այս սեգմենտի ազդեցությունը համակարգում թուլացավ, կամ իրական իշխանությունից Սարգսյանը նրան հեռացրեց 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ, ըստ էության, փակվեցին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի բոլոր ճանապահները։ Դրանից հետո «մեծ» համակարգը կամ ընդհանուր հանցագործությունը խորհրդանշող օդիոզ կերպարները Սերժ Սարգսյանի համար դարձան «բեռ», որից հնարավորինս արագ փորձեց ազատվել երրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումը որոշակի նախադրյալներ է ստեղծել նրա ու Սերժ Սարգսյանի ռեսուրսների կոնսոլիդացման համար։ Երկրորդ ու երրորդ նախագահների նոր դաշինքի «մերանի» դերում կարող էին հանդես գալ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև Մհեր Սեդրակյանն ու Գագիկ Բեգլարյանը։ Սակայն նրանց շուրջ օղակը սեղմվում է՝ վերջիններիս ստիպելով մտածել ոչ թե համակարգի, այլ սեփական փրկության մասին։ Սրանով հանդերձ՝ ավելի է մեծանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շրջափակումը, որոնք նմանվում են նախկին համակարգը խորհրդանշող մեկուսացած կղզիների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում