Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հիմնական շփոթն առաջանում է հենց «անցումային արդարադատություն» եզրից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն է։

Տիկին Հակոբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքին հայտարարեց անցումային արդարադատության ներդրման հնարավորության մասին։ Որպես փաստաբան կցանկանայի մանրամասնեք այդ անցումային արդարադատության բնույթը։

-Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե անցումային արդարադատության ինչ ձևաչափ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն կփորձեմ հակիրճ խոսել դրա` միջազգային իրավունքում հայտնի մի ձևաչափի մասին: Համաշխարհային պատմությանը հայտնի են պետություններ, որտեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ և համակարգային խախտումներ: Ինչ-որ փուլում արդեն տարբեր գործոններ, ինչպիսիք են, օրինակ, ներքին ընդդիմության հզորացումը, միջազգային ճնշումները, տնտեսական վիճակի վատթարացումը, պատերազմը և այլն հանգեցնում են ավտորիտար ռեժիմների տապալման ժողովրդական աջակցություն վայելող ուժերի կողմից, որոնք պարտավորվում են պաշտպանել մարդու իրավունքները և ժողովրդավարական այլ արժեքներ: Եվ առաջին հարցը, որ նման պարագաներում բարձրանում է, այն է, թե ինչպես վարվել նախկին ռեժիմի այն ներկայացուցիչների հետ, որոնք կասկածվում են մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեջ:

Արդյոք պետք է նրանց նկատմամբ իրականացնել դատաքննություններ դասական իմաստով, թե այլ ուղիներ պետք է փնտրել: Նման այլընտրանքային կամ լրացուցիչ ձևաչափերից մեկը, այսպես կոչված, ճշմարտության հանձնաժողովներն են: Եզրույթը պայմանական է, քանի որ տարբեր պետություններում այդ հանձնաժողովները տարբեր անվանումներ են ունեցել, սակայն նրանց բոլորի առաջնային նպատակը տվյալ պետությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ճշմարիտ պատկերի վերականգնումն է եղել: Դրանք կարող են լրացնել կամ այլընտրանք հանդիսանալ այնպիսի ներպետական միջոցներին, ինչպիսիք են համաներումը կամ քրեական հետապնդումը: Այդպիսի հանձնաժողովները պաշտոնական մարմիններ են, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով մարդու իրավունքների կոպիտ խախտումները քննելու նպատակով: Բացի ճշմարտության բացահայտումից, այդ հանձնաժողովները կարող են հասնել նաև հաշտեցման կամ քննարկել ֆինանսական փոխհատուցման հարցեր: Ինչպես տեսնում եք, դրանք շատ ավելի ճկուն կարող են լինել և որն ավելի կարևոր է, ավելի արագ կամ արդյունավետ գործել, քան պետության իրավապահ կամ արդարադատության համակարգերը: Կա ևս մի հանգամանք, որը խոսում է հօգուտ այդ հանձնաժողովների: Դա նախորդ ռեժիմներից ժառանգություն ստացած պաշտոնյաներն են:

Պատմությունը ցույց է տալիս, որ կառավարությունները ստեղծել են ճշմարտության հանձնաժողովներ, երբ նպատակ են հետապնդել անցում կատարել ավելի մասնակցային կառավարման` դավանելով ժողովրդավարացման, իրավական պետության, օրենքի առջև բոլորի հավասարության և սոցիալական արդարության գաղափարներին: Ճշմարտության բացահայտման նպատակը հատուկ է ժողովրդավարության ձգտող իշխանությանը: Եվ հակառակը, ռեպրեսիվ իշխանությանը փոխարինելու եկած նույնչափ ռեպրեսիվ իշխանությունը դժվար թե նպատակ դնի քննելու նախկին խախտումները, քանի որ հաճախ դրանք չքննելն էլ հենց նախորդ ռեժիմի ինքնակամ հեռանալու գինն է հանդիսանում:

Ենթադրում եմ, որ վարչապետի թիմում նման ձևաչափի մասին քննարկումներ են գնում Մարտի 1-ի գործի հանգուցալուծման նկատառումներից ելնելով: Մարտի 1-ը մեր պետության մեծագույն ողբերգություններից մեկն է: Իռլանդական հարցի մասին քննարկումներում մի հետաքրքիր խոսք կա. ասում են՝ իռլանդական հարցի բարդությունն այն է, որ իռլանդացիները մոռանալ չգիտեն, իսկ անգլիացիները` հիշել: Հայերն էլ իռլանդացիների նման մոռանալ չգիտեն: Մենք չենք մոռանում 1915թ. Ցեղասպանությունը: Սակայն եթե Ցեղասպանության հարցում բացահայտումը, հաշտեցումը, մոռացումը պրոբլեմատիկ է Թուրքիայի գործոնով պայմանավորված, ապա մեր պետության ներսում տեղի ունեցած ոճրագործությունների բացահայտումը, դրանց հաղթահարման նպատակով ներազգային համերաշխության կայացումը միմիայն մեզնից է կախված: Եվ մենք կարող ենք միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և դրա կոնտեքստին համապատասխան տեղայնացման միջոցով մեծ արդյունքների հասնել:

Դիտարկելով այն շփոթը կամ ավելի ճիշտ իրարանցումը, որն առաջացել է վարչապետի հայտարարությունից հետո, նախ և առաջ անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ է առհասարակ անցումային արդարադատությունը: Ամենայն հավանականությամբ, հիմնական շփոթն առաջանում է հենց «անցումային արդարադատություն» եզրից, որը բնավ պետք չէ շփոթել այնպիսի երևույթի հետ, որը ենթադրում է հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում կամ անձանց որոշակի խմբի կամ խմբերի նկատմամբ այնպիսի միջոցների կիրառում, որոնք կլինեն Սահմանադրության կամ կոնվենցիայի խախտում: Այն գործիքներն ու մեխանիզմները, որոնց բուն քննարկումը դեռ չի սկսվել հիմնականում և առավելապես կիրառման անհրաժեշտություն են ստացել, երբ այս կամ այն պետությունը թևակոխել է ոչ ժողովրդավարական, ոչ իրավական համակարգից ժողովրդավարական, իրավական համակարգի անցումային փուլ: Հենց այդ պատճառով էլ այդ միջոցներն ու մեխանիզմները ստացել են «անցումային արդարադատություն» անվանումը: Իհարկե, կան նաև այլ իրադարձություններ և հանգամանքներ, որոնք տարբեր երկրներում առաջ են բերել անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն, սակայն հայաստանյան պարագաներն այլ են:

Ի՞նչ գործիքներ են ներդրվելու անցումային արդարադատության դեպքում։

-Այս առումով ամենաէականն այն է, որ դեռ պետք է մի ամբողջ գործընթաց իրականացվի՝ որոշելու համար այն հարցերի և խնդիրների շրջանակը, որոնց լուծումը պետությունը՝ ի դեմս ժողովրդավարական իշխանության, համարում է լուծման ենթակա, որից հետո պետք է առանձին վերցրած հարցերի կապակցությամբ քննարկվի, թե ինչ գործիքներ են անհրաժեշտ դրանց լուծման համար, և այդ հարցին ճշգրիտ պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այն պատճառները և խնդիրները առկա արդարադատության համակարգում, որոնք խոչընդոտում և անհաղթահարելի են դարձնում արդարադատության լայն իմաստով իրականացումը: Հարկ է նկատել, որ ինքնին այդպիսի փաստագրումն արդեն շատ էական և կարևոր քայլ է ժողովրդավարական իշխանության ամրապնդման տեսանկյունից: Այսինքն՝ ժողովրդավարական իշխանությունը պետք է գնահատական տա նախկին իշխանության կողմից ստեղծված խնդիրներին՝ դրանով երաշխավորելով, որ ինքը չի կրկնելու նախորդների սխալները: Դրա (ճանաչման փաստի) արդյունքում տեղի է ունենում հասարակական առողջացում, հաստատվում է համերաշխություն, վերականգնվում է վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ:

Անցումային արդարադատության գործիքները բազմազան են:

Անցումային արդարադատությունն ի՞նչ ռիսկեր է պարունակում իրավական և քաղաքական իմաստով, արդյո՞ք այն կարող է վտանգել արդարադատության համակարգի գործունեությունը։

-Կրկին պետք է փաստել, որ անցումային արդարադատության գործիքների և մեխանիզմների մաս են խորքային բարեփոխումները: Բնականաբար, ամեն ինչ փոխկապակցված է ռիսկերի հետ, սակայն դրանով պայմանավորված անգործություն դրսևորել պետք չէ: Փոխարենն անհրաժեշտ է հարցին լրջորեն և խորությամբ մոտենալ և իրականացնել ռիսկերի գնահատում ու կառավարում: Հակառակ պարագայում դժվար է առհասարակ որևէ առաջընթաց պատկերացնել:

Ընդդիմախոսները նշում են, թե անցումային արդարադատություն պետք չէ, քանի որ ունենք դատական համակարգ։ Որքանո՞վ է այս պնդումը հիմնավոր։

-Արդարադատության համակարգի գործունեությունը ոչ թե անցումային արդարադատության մարմինները կարող են վտանգել, այլ այն դատավորները, որոնք տարիների շարունակ անպատիժ խախտել են մարդու իրավունքները մեր պետությունում և ուղղակի տասնյակ տարիներ հետ գցել մեր պետությունն իր ժողովրդավարացման ճանապարհից: Արդարադատության համակարգը հենց այսօր էլ մեծապես վտանգված է, քանի որ մեր երկրի Բարձրագույն դատական ատյանում` Վճռաբեկ դատարանում նստած են դատավորներ, որոնք այնտեղ պարզապես չպետք է գտնվեն: Բոլորս հիշում ենք նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցն արդար դատաքննության վիճակի մասին, որտեղ խոսվում էր Վճռաբեկ դատարանի կազմում զոնալ դատավորների գոյության մասին, դատական համակարգում առկա կոռուպցիոն սխեմաների մասին:

Անցումային արդարադատության մեխանիզմները չեն ենթադրում գործող դատական համակարգի վերացում, առհասարակ այդ մեխանիզմները չեն գործում պետական իրավապահ կամ արդարադատության համակարգերից դուրս: Հայաստանի պարագայում դրանք պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և Կոնվենցիային, այլ կերպ ուղղակի հնարավոր չէ և այլ պարագայում, հավատացեք, որ ներքին քննադատությանը նույնիսկ հերթ չի հասնի:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը պնդում է, թե անցումային արդարադատության ներդրումը սահմանադրական կարգի տապալման փորձ է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

-Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի տեսակետին, ես կարծում եմ, որ նրան, ինչպես նաև անցումային արդարադատության ընդդիմախոսներին, պակասում է իրազեկվածությունը այդ հարցերի վերաբերյալ: Հնարավոր չէ Խռապանյուկ կարդալով կամ բացառապես իրավունքի մեկ կամ երկու ճյուղի գիտելիքներով կատեգորիկ դատողություններ անել անցումային արդարադատության անհրաժեշտության կամ վտանգավորության մասին: Առհասարակ միջազգային իրավունքի մասին թարգմանչական գրականությունը Հայաստանում խիստ սուղ է, ռուսական գրականությունն էլ առանձնապես աչքի չի ընկնում այս խնդիրների մասին խորությամբ ու ծավալով, իսկ իմ տեղեկություններով՝ ո՛չ Արա Զոհրաբյանը, ո՛չ էլ այդ ոլորտի այլ կատեգորիկ ընդդիմախոսներ, իրենց օտար լեզուների իմացությամբ առանձնապես աչքի չեն ընկնում, որպեսզի վիքիպեդիայից կամ համացանցում առկա սահմանափակ խորությամբ նյութերից բացի, որևէ այլ ուսումնասիրության ծանոթ լինեն այդ հարցերի վերաբերյալ դատողություններ անելու համար: Այդ անձանց, որոնց թվում են նաև իրավունքի որոշ ճյուղերից իմ բավական բանիմաց գործընկերները, խորհուրդ կտայի չշտապել դատողություններ անելիս և ավելի շատ ու խոր ուսումնասիրել խնդիրը և այլ պետությունների այդ ոլորտի փորձը:

Ի վերջո, անհրաժե՞շտ է Հայաստանին անցումային արդարադատություն՝ ստեղծված պայմաններում, և ի՞նչ կտա դա։

-Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ներկայումս Հայաստանում անհրաժեշտ է անցումային արդարադատության որևէ մոդել, թե ոչ, կոնկրետ ես նման մարմինների անհրաժեշտությունը տեսել եմ մասնավորապես «Սասնա ծռեր»-ի գործի հետ կապված, որովհետև, ըստ իս, այդ գործը հնարավոր չէ հանգուցալուծել մեր ձեռքի տակ եղած դասական ձևաչափերով, գործիքներով և ընթացակարգերով: Առնվազն Մարտի 1-ի գործով ճշմարտության արագ և արդյունավետ բացահայտման տեսանկյունից ևս ճշմարտության հանձնաժողովի ստեղծումն արդարացված կհամարեի, սակայն, իմ կարծիքով, խնդիրը ոչ այնքան ձևաչափերն են, որքան` թե ովքեր կլինեն նման հանձնաժողովների կազմում: Կան նաև այլ լրջագույն խնդիրներ, որոնք տեղ են գտել հանրապետության կյանքում, և մարդկանց հիմնարար իրավունքների զանգվածային խախտումները չեն կանխվել արդարադատության համակարգի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում