Մեծ Բրիտանիայի Գալմորգան կոմսության Սենթ Աթան քաղաքում սպիտակ ծովախոզուկը հայտնվել է ավտոմեքենայում և դրա տիրուհուն շուրջ 1000 ֆունտ սթեռլինգի վնաս հասցրել։ Այս մասին հաղորդում է Metro պարբերականը։

Օգոստոսի 14-ին 43-ամյա Ամանդա Ջոնսոնը երեխաներին նվիրելու համար ծովախոզուկ է գնել։ Սակայն կենդանին կարողացել է ճանապարհին դուրս գալ տուփից և թաքնվել ավտոմեքենայում։ Կինը 8 ծուղակ է լարել, սակայն ապարդյուն։

6 օրում ծովախոզուկը կրծել է անվտանգության գոտիներն ու լարերը, ինչպես նաև անվտանգության բարձիկներից մեկը ոչնչացրել, վնասվել են նաև ավտոմեքենայի նստարանները։
Ծովախոզուկը դեռ ավտոմեքենայում է, այդ պատճառով վնասի գումարը դեռ հայտնի չէ։









































