ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկանում ենք Aravot.am-ից:
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Նա խցում միայնակ չէր ապրում, եւ երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։








































