NASA-ի տիեզերագնաց Լելանդ Մելվինը հայտարարել է, որ այլմոլորակային օրգանական էակ է տեսել Space Shuttle տիեզերանավի ուղեծրում: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական Metro հրատարակչությունը:
Մելվինը խոստովանել է, որ տարօրինակ էակին տեսել է տիեզերանավի բեռնատար խցում: Այդ ժամանակ իր հետ է եղել նաև մեկ այլ տիեզերագնաց՝ Ռենդի Բրեսնիկը:
Մելվինի խոսքով՝ այդ պահին առաջին միտքը, որ ծագել է նրա գլխում, եղել է. «Հյուսթոն, մենք խնդիր ունենք»: Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ դա բոլորովին էլ այլմոլորակային էակ չէ, այլ խողովակներից արտազատվող ֆրեոն է (հալոգեն պարունակող անգույն գազ):









































