Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Նույնիսկ հեղափոխությունից հետո ամենակարևոր հարցերը շարունակում են մնալ բնապահպանական խնդիրները. Սևանը ոչնչացման եզրին է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: Սկզբում շրջանառության մեջ դրվեց Սևանա լճից, բացի 170 միլիոն խմ-ն, հավելյալ 85 միլիոն խմ ջրառ իրականացնելու նախագիծը, ապա ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական կարծիքները՝ կոմիտեն կիսով չափ նվազեցրեց հավելյալ ջրառի չափը՝ սահմանելով 40 միլիոն խմ:

Այս առնչությամբ «S.O.S. Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով մերժել Ջրային կոմիտեի առաջարկությունը, հանձնարարել Ջրային կոմիտեին գտնել միջոցներ՝ կրճատելու Սևան-Հրազդան ջրատարում ջրային կորուստների ծավալները, օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում գործող այն ձկնաբուծարաններին, որոնք ապօրինի ձևով ձեռք են բերել ստորգետնյա ջրերի գերշահագործման ՋԹ-ներ, վերանայել Ջրօգտագործման ընկերությունների վարած քաղաքականությունը՝ հաշվի առնելով հողօգտագործողների շահերը և հասարակայնության կարծիքը, օրենքի շրջանակ վերադարձնել Արարատյան դաշտում իրականացվող ջրառի ծավալները։

Բաց նամակին միացել են բնապահպանական մի շարք կազմակերպություններ։ «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իրենք տարիներ շարունակ բարձրաձայնել են, որ Սևանը վտանգի տակ է, չի կարելի լրացուցիչ ջրբացթողումներ կատարել, որովհետև բացասական հաշվեկշիռ ունենալու պայմաններում լիճը կարող է ծաղկել։

«Անցած տարի հավաստիացրին, որ հաշվեկշիռը բացասական չի լինելու, բայց մենք տարվա վերջում տեսանք, որ ավելի շատ ջուր է բաց թողնվել, քան մուտք էեղել։ Սևանի մակարդակը իջել է։ Հիմա՝ այս տարի, ականատես ենք լինում, թե ինչպես է Սևանը ծաղկում, և արդեն առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ ջրից օգտվել չի կարելի՝ անգամ ոռոգման նպատակով։ Անցյալ տարի էլ ենք մենք ասել, որ ջրում թունավոր և ծանր մետաղների պարունակությունը ջուր բաց թողնելու պայմաններում խտացել է և մի քանի անգամ գերազանցում է նորման։ Այսօր էլ ճահճացման պրոցես է գնում։ Առանց այդ էլ 170 հազար խմ օրենքով թույլատրվում է բաց թողնել, և համարյա այդքան բաց են թողել այս տարի։ Լրացուցիչ ջրբացթողումը կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել, և մենք Սևանը կորցնենք»,- ահազանգում է «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը։

Հայաստանում բնապահպանական խնդիրները նախորդ իշխանությունների օրոք մշտապես անտեսվել են, բնությունն օգտագործվել է անխնա, բնապահպանների բողոքներն անտեսվել են։ Նոր իշխանությունների օրոք ևս բնապահպանական այսօրինակ խնդիրները շարունակում են մնալ ամենագլխավորներից մեկը, որոնք, թերևս, հրատապ լուծման կարիք ունեն։ Բնապահպան Նազելի Վարդանյանը հույս ունի, որ նոր իշխանությունները լուրջ կմոտենան այս հարցին ու ճիշտ որոշում կկայացնեն։ «Ինչպես տեսնում ենք, նույնիսկ այս հեղափոխությունից հետո ամենակարևոր հարցերը շարունակում են մնալ բնապահպանական խնդիրները, և ժողովուրդը տարբեր տեղերում, տարբեր հարցերով իր մտահոգությունն է հայտնում, ցույցեր է անում, ճանապարհներ փակում, ինչպես Ամուլսարում է արդեն 40 օր ճանապարհը փակ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ մինչև խնդիրներին լուծում չտրվի, ընդվզումները չեն դադարի, ժողովուրդը բողոքի ձայնը կբարձրացնի, որովհետև սա ամենակարևոր հարցն է։ «Եթե մենք մեր բնության պահպանության հարցը չլուծենք, մնացած ոլորտում վերափոխումներն ու բարեփոխումները անմիտ են դառնալու։ Ի՞նչ տնտեսության զարգացման, ի՞նչ մարդու առողջության, ի՞նչ ապագայի մասին ենք խոսում, եթե մենք աղտոտված մթնոլորտում ենք ապրում և մեր բնակավայրը անմարդաբնակ ենք դարձնում»,-մտահոգություն հայտնեց ՀԿ նախագահը։ Նա հավելեց, որ կառավարությունից, վարչապետի աշխատակազմից իրենց դեռ չեն արձագանքել։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ջրային կոմիտեի կողմից նման օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու պատճառը երկուսն է. առաջինը, որ այն կլուծի Արարատյան դաշտավայրի ոռոգման հարցի խնդիրը և Հրազդան-Սևան հիդրոկասկադի հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրությունը։

«Երբ մենք դիմում ենք, հույս ունենք, որ որոշումը պետք է ուղղված լինի տվյալ խնդիրների լուծմանը, հակառակ տարբերակը, թե որոշումը կլինի բացասական, հասարակության շահերի դեմ, մենք չենք մտածում։ Ես վստահ եմ, որ նորմալ տարբերակ կունենանք»,- ամփոփեց իր խոսքը բնապահպան Ինգա Զառաֆյանը։

Բնապահպաններն ահազանգում են՝ Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա: Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում